2018 թվականի ապրիլի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը: Եվրոպական դատարանը Կոմիտեի կազմով գանգատը ճանաչել է անընդունելի:
Դիմումատու Արմեն Բադալյանը ծնվել է 1976 թվականին և ապրում է Մեծամոր քաղաքում:
2011 թվականի հուլիսի 25-ին Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։
Գործի շրջանակներում քննիչը բողոքել է, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Դիմումատուն հեռախոսային խոսակցության ժամանակ անպատվել է քննիչին և սպառնացել է ֆիզիկական վնաս հասցնել նրան։
Դատավարության շրջանակներում Դիմումատուն խոստովանել է, որ անպատվել է քննիչին, սակայն չի սպառնացել նրան:
Դիմումատուն 2012-ին ՀՀ-ում դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Դիմումատուն բողոքել է դատավճռի դեմ, վերաքննիչ բողոքը մերժվել է:
Դիմումատուն պնդել է, որ ներպետական իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 7-րդ հոդվածով (պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա) նախատեսված իր իրավունքը, քանի որ ինքը Քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել էր մի արարքի համար, որը խնդրո առարկա ժամանակահատվածում չէր հանդիսացել հանցագործություն:
Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության դիքորոշումն առ այն, որ ներպետական դատարաններն իրավասու են ողջամիտ սահմաններում մեկնաբանել օրենքը, ինչը տվյալ դեպքում եղել է դիմումատուի համար կանխատեսելի, Եվրոպական դատարանը վերջինիս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ճանաչել է ակնհայտ անհիմն և ղեկավարվելով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասով` որոշել է այն համարել անընդունելի:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01