«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին». օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մինչ հարցին անդրադառնալը նկատեց, թե ինքը միանշանակ կողմ է շուկայի ազատականացմանը, և որ հիվանդանոցները ևս կարողանան դեղեր ներմուծել:
Նա հարցրեց տեղյա՞կ է Հակոբյանը, թե ինչո՞ւ է կառավարությունը դեմ, և նաև հարցրեց, թե ո՞ւր է կառավարության ներկայացուցիչը, քանի որ առանձնահատուկ դեպք է և կարիք կա փաստարկները լսելու:
«Պետք է հասկանալ` կառավարությունը դե՞մ է, որ ազատականացվի, թե այլ տեխնիկական խնդիրներ կան»,-ասաց նա:
Բացի այդ, Միքայել Մելքումյանը նախագծի հեղինակ Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց` եթե տվյալներ ունի, կարո՞ղ է ասել, թե դեղերի շրջանառությունը տարեկան ինչքա՞ն է մոտավորապես կազմում և քանի՞ խոշոր սուբյեկտ է մասնակցում:
«Իհարկե, գները կիջնեն, բայց պետք է հասկանալ, թե իսկապես կիջնեն, թե ներկրող սուբյեկտներն ենք ուղղակի շատացնում »,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ չկան Կառավարության ներկայացուցիչները, Հակոբ Հակոբյանը նշեց, որ ԱԺ նախագահը և փոխնախագահները պետք է ապահովեին:
Ինչ վերաբերում է լիցենզիա ունեցող սուբյեկտներին, նա ասաց, որ մեծածախ ներկրման լիցենզիա ունեն, շուրջ 150 կազմակերպություններ, որոնցից առաջին 5–ը կատարում են դեղերի մոտ 75% ներմուծում, մնացած 25%-ը կատարում են այլ ծառայություններ: «Սա շատ վատ երևույթ է, դեղերի հիմնական մասը օգտագործվում է հիվանդանոցներում, հիմա մեր խնդիրն է, որ սուբյեկտները իրական ավելացնենք և ներքին պայմանավորվածությունները խաթարենք օրենքի կիրառումով, դրա համար առաջարկում ենք հիվանդանոցներին, ինչպես հայ ժողովուրդն ասում է «հացը տվեք հացթուխին»։ Մենք ուզում ենք նրանց տալ իրավունք դեղերը ներմուծելու համար»,-ասաց նա:
Միքայել Մելքումյանն արձագանքեց, թե չի համադրում նույն դեղերին, բայց ստացվում է, որ առաջարկվում է, որ օրինակ՝ մետալուրգիական գործարանը մետաղ ներկրի: «Բոլոր ոլորտներում, որտեղ իրենք հանդիսանան և՛ ներմուծող, և՛ ներդրող, ի՞նչ դուրս կգա, արդյոք պետք չի ամեն մեկն իր պրոֆեսիոնալ գործն անի»,-ասաց Մելքումյանը:
Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Եթե ցեմենտ արտադրող գործարանն ինքն իր կլինգերը չբերի, որ ցեմենտ արտադրի, ո՞վ պետք է բերի, ինչո՞ւ ես ներկրող մտցնում, որ ավելի՞ փող վճարես: Խնդիրը բազմաշերտ է»,-ասաց նա և հավելեց, թե դիմել է վարչապետին ստեղծել աշխատանքային խումբ օրենքը քննարկելու համար, քանի որ ներկա օրենքի բոլոր փոփոխություններով նախատեսում է դեղերի գների ավելացում:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01