Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրերս, անդրադառնալով սիրիական Դումա բնակավայրում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակմանը, խոստացել էր, որ 24-48 ժամվա ընթացքում որոշում կկայացնի քիմհարձակմանն ի պատասխան սիրիական կառավարական զորքերի նկատմամբ ռազմական ճնշում գործադրելու հարցով:
Սակայն, ինչպես նկատում է CNN-ը, 71-ամյա ղեկավարի նշած ժամկետն արդեն սպառվել է, բայց նա դեռևս որոշում չի կայացրել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփը խոստացել էր, որ հարձակման պատասխանատուները շատ թանկ գին կվճարեն իրենց արածի համար: Այնուհանդերձ՝ Միացյալ Նահանգների նախագահի կոշտ հայտարարությանը դեռևս չեն հաջորդել համարժեք գործողությունները:
Հայտնի է, որ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսազրույցներ է ունցել, որոնց ընթացքում ղեկավարներն ընդհանուր հայտարարի են եկել ավելի քան 40 մարդու մահվան պատճառ դարձած ենթադրյալ քիմիական հարձակմանն ի պատասխան համատեղ գործելու հարցում:
Բացի այդ, Թրամփը չեղարկել է Լատինական Ամերիկա կատարելիք այցը, քանի որ ցանկանում է կենտրոնանալ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի պատասխան քայլի վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը, իր թվիթերյան էջում անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել էր, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է քիմհարձակման համար պատասխանատվություն կրել, Թրամփն ասել էր՝ «Այո, չի բացառվում: Եվ եթե պարզվի, որ նա պատասխանատու է, նրա համար շատ ծանր կլինի: Բոլորն էլ վճարելու են՝ և՛ նա, և՛ մյուսները»:
Հայտնի է, որ նախորդ տարի Սիրիայի բնակավայրերից մեկում հավանաբար նախագահ Բաշար ալ Ասադի կառավարական զորքերի կողմից իրականացված քիմիական հարձակումից հետո, Թրամփի հրահանգով ԱՄՆ-ն «Տոմահավկ» տեսակի հրթիռներ էր արձակել սիրիական ավիաբազաներից մեկի ուղղությամբ:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02