ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ծանր հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վկա Ռ. Մ.-ն հաղորդում է տվել, որ հիշյալ բաժնի քննիչի կողմից կեղծվել է նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքը: Մասնավորապես, Ռ. Մ.-ն հայտնել է, որ քննիչը, արձանագրելով իր ցուցմունքը և օգտվելով իր կողմից գրավոր հայերենին չտիրապետելու հանգամանքից, դրանում մտցրել է կեղծ տվյալներ, թե իբր ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ա. Կ.-ն իրեն պատմել է նրա կատարած հանցագործության իրական հանգամանքները:
Ըստ Ռ. Մ.-ի` քննիչն այդ կերպ իրենից մեղադրող ցուցմունք է ստացել ընդդեմ Ա. Կ.-ի, մինչդեռ իրականում ինքը քննիչին նման տեղեկություն չի հայտնել:
Կատարվում է նախաքննություն:
Մյուս քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում` ապօրինի զենք պահելու, անձանց առևանգման և սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հ. Խ.-ի` տարբեր պետական ատյաններ ուղղված գրությունների հիման վրա: Դրանցում դատապարտյալը հայտնել է քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց կողմից իր նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու մասին:
Մասնավորապես, ըստ դատապարտյալի` իր վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում գործով վարույթն իրականացրած քննիչն ու այլ պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ապացույցներ կորզելու նպատակով: Իսկ հետագայում` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, ենթարկվել է բռնությունների` Վերաքննիչ դատարան և այլ ատյաններ ուղղված բողոքներից հրաժարվելու համար:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01