Ապրիլի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Վանաձորում առաջին փոքր խմբային տան գործարկման վերաբերյալ:
Հուշագրի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացումն է, երեխաների խնամքի շուրջօրյա ծառայությունների բովանդակային և մեթոդական փոփոխումը, ինչպես նաև երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների ոլորտի բարեփոխումները, մասնավորապես Լոռու մարզում երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման գործընթացը: Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով ընթացող աշխատանքները՝ հույս է հայտնել գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ակտիվացնել վերակազմակերպման գործընթացը՝ հիմքում ունենալով երեխայի և ընտանիքի կարիքների գնահատումն ու կարիքներին համապատասխան սոցիալական ծառայությունների մատուցումը:
Այնուհետև վերակազմակերպման գործընթացում ներգրավված պատասխանատուները ներկայացրել են «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամք ստացող երեխաների կարիքների գանահատման արդյունքները, դրանց հիման վրա այլընտրանքային խնամքի տեսակների կիրառման հնարավորությունները, ինչպես նաև Վանաձորի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում խնամք ստացող երեխաների ընտանիքներին տրամադրվող աջակցության ընթացքում առաջացած խնդիրները:
Մայիսի 1-ից ներկայումս մանկատանը խնամք ստացող 10 երեխաներ կշարունակեն շուրջօրյա խնամք ստանալ ընտանեկանին առավել մոտ պայմաններում՝ «Սաբինա» խնամքի փոքր տանը:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01