ARM | RUS |

Հակառակորդի ի՞նչ ռեզերվներ են ոչնչացվել 2016թ-ին. Արձագանք գեներալ Հանգուցվի հայտարարություններին

11.04.18 | 22:18

Օրերս ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծավալուն հարցազրույց է տվել armiya.az էլեկտրոնային պարբերականին՝ երկամյա վաղեմության առճակատումը ներկայացնելով որպես ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակ: Սեփական բանակի հասցեին շռայլություններ չխնայած ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարը չի զլացել նաև «փնովել» հայկական բանակի գործողությունները՝ նշելով, որ 2015թ.-ից սկսած հայկական կողմը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթի տակ էր պահում առաջնագծի մոտակայքում տեղակայված ադրբեջանական բնակավայրերը՝ դրան զուգահեռ իրականացնելով դիվերսիոն ներթափանցման փորձեր

«Արմենպրես»-ը ներկայացնում է թեմայի շուրջ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ հարցազրույցը:

Պարո՛ն Հասրաթյան, ինչպե՞ս կբնութագրեիք ադրբեջանցի գեներալի այս դիտարկումները:

– Նախ, եթե ուսումնասիրեք բանակի մամուլի ծառայության կողմից տարածվող օպերատիվ ամփոփագրերը, կտեսնեք, որ 2014թ. երկրորդ կեսից սկսած ադրբեջանական կողմը պարբերաբար ավելացնում էր հրադադարի ռեժիմի խախտումների քանակն ու կիրառվող զինատեսակների տրամաչափերը՝ արհեստականորեն ու միտումնավոր սրելով իրադրությունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 12-ին ավելի հեռուն գնաց և խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող, անզեն Մի-24 ուղղաթիռը, ինչը հրադադարի ամենախոշոր խախտումն էր 1994թ.-ից ի վեր: Այնուհետև անտեսելով բոլոր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը հրաժարվեց հայկական կողմին վերադարձնել չեզոք գոտում հայտնված ուղղաթիռի անձնակազմի դիակները: Դրան հետևեց արցախյան կողմի փայլուն կազմակերպված և իրականացված ուղղաթիռի անձնակազմի դիերի տարհանման օպերացիան, ինչը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում:

Եվ ահա այսպես, օր-օրի լարելով իրադրությունը, ադրբեջանական կողմը ապրիլին դիմեց ռազմական արկածախնդրության: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերին հարվածներ հասցնելուն, ապա պետք է նշեմ, որ Արցախի պաշտպանության նախարարությունը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ ադրբեջանական խաղաղ բնակավայրերն ու առաջնագծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակչությունը, որը դարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես քաղաքականության պատանդը, մեզ համար հակառակորդ չէ և երբեք չի թիրախավորվել մեր կողմից: Այլ դեպք է, երբ ադրբեջանական զինվորական ղեկավարությունը, թաքնվելով սեփական ժողովրդի թիկունքում և վերջիններիս օգտագործելով որպես կենդանի վահան, իր կրակակետերը տեղակայում է խաղաղ բնակավայրերում և սկսկում այնտեղից կրակ վարել: Տվյալ դեպքում այդ կրակակետերը ենթակա են անհապաղ ոչնչացման: Այստեղ, որպես ապացույց, նշեմ միայն ադրբեջանական Չեմենլի և Զանգիշալը բնակավայրերում տեղակայված կրակակետերի լռեցման փաստը, որից հետո տեղի բնակիչների և զինվորականության շրջանում առաջացան բախումներ: Սրանից ավելի խոսուն ապացույցներ անհնար է գտնել:

Ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ իրենց պաշտպանության նախարարը մի անգամ հրամայել է պլանավորել և իրականացնել հայերին ավելի որոշիչ և կտրուկ հարված հասցնելու ծրագիր, որով մեկընդմիշտ վերջ կտրվեր բոլոր խնդրահարույց հարցերին: Պրն Հասրաթյան, արդյո՞ք սրանից կարելի է հասկանալ, որ ադրբեջանական կողմը վաղուց էր նախապատրաստվում հարձակման:

– Ադրբեջանական գեներալի այս խոսքերն ակամայից վկայում են, որ մինչև 2016թ. ապրիլը նրանց կողմից ակտիվ նախապատրաստություն է տարվել հարձակողական լայնամասշտաբ օպերացիա իրականացնելու համար: Որպես դրա դրդապատճառներ կարելի է համարել և՛ Ադրբեջանի ղեկավարության ամենատարբեր առիթներով արվող՝ Արցախը զենքի ուժով նվաճելու մասին հայտարարությունները, և՛ միլիարդավոր դոլարների սպառազինության ձեռքբերումը, և՛ ներքին լարվածությունը, և՛ միջազգային իրադրությունը: Սակայն նավթադոլարների հոտից արբեցած ադրբեջանական ղեկավարությունը չէր հաշվարկել կամ գուցե մոռացել էր հայ զինվորի բարձր մարտական ոգու, անկոտրում կամքի, հայրենիքն ու տունը կյանքի գնով պաշտպանելու պատրաստականության ու հայի միասնականության մասին, որոնց հանրագումարն էլ ի վերջո, ինչպես արցախյան առաջին, այնպես էլ ապրիլյան պատերազմի ժամանակ վճռորոշ եղան մեր հակառակորդին հրադադար պարտադրելու գործում: Իսկ ինչ վերաբերում է բոլոր խնդրահարույց հարցերին մեկընդմիշտ վերջ տրմանը, ապա Ադրբեջանում տիրող հայատյացության պայմաններում դժվար չէ հասկանալ, թե ինչի մասին էր երազում հակառակորդ երկրի վառոդի հոտը երբևէ չառած պաշտպանության նախարարը:

Պարոն գնդապե՛տ, գեներալ Հասանովը նշում է, որ Թալիշի ուղղությամբ մղված մարտերում ադրբեջանցիները լրիվությամբ ապահովագրել են Թափկարակոյունլու գյուղի և Նավթալան քաղաքի անվտանգությունը և այսուհետ հայերը չեն կարող կրակի տակ պահել այդ բնակավայրերը: Ո՞րքանով են իրական նման գնահատականները:

– Այստեղ կարծում եմ գեներալի երևակայությունն ու անհեթեթությունները հասել են գագաթնակետին և նա պարզապես ցանկալին փորձել է ներկայացնել իրականության փոխարեն: Թալիշի հետ կապված ուզում եմ ադրբեջանական գեներալին հիշեցնել, թե ինչպես են իրենք իրենց զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ապրիլյան պատերազմի ժամանակ մի ամայի դաշտում «Թալիշ» գրությամբ վահանակ տեղադրել ու նշել, որ Թալիշը գրավվել է ադրբեջանցիների կողմից: Բայց իրականությունն այն է, որ Թալիշը եղել, կա ու մնալու է հայկական: Ավելացնեմ նաև, որ ինչպես մինչ 2016թ. ապրիլյան առճակատումը, այնպես էլ դրանից հետո ոչ միայն ադրբեջանական վերոնշյալ, այլ՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով տեղակայված շուրջ երեք տասնյակ՝ ավելի ստույգ 28 բնակավայրեր, մեր զբաղեցրած գերիշխող դիրքերի շնորհիվ, գտնվում են պաշտպանության բանակի ուղիղ նշանառության տակ և դրանց հարվածելը ոչ մի դժվարություն չի ենթադրում: Բայց, ինչպես արդեն նշեցի, պաշտպանության բանակը, ի տարբերություն մեր հակառակորդի, երբեք իր առջև խնդիր չի դնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Ուստի ադրբեջանական գեներալի այս «եզրահանգումները» ականջահաճո կարող է լինել միայն Բաքվի տաքուկ ու հարմարավետ բնակարաններում ապրող մարդկանց համար, իսկ առաջնագծի բնակչությունն, ի տարբերություն Բաքվի շատ այլ պաշտոնյաների, քաջատեղյակ է իրականությանը:

Գեներալ Հասանովը նշում է, որ «ապրիլյան պատերազմում մենք մեկ անգամ ևս համոզվեցինք մեր բանակի՝ իր առջև դրված մարտական խնդրի հստակ կատարման ունակության մեջ, ինչպես նաև տեսանք, թե ինչպես են իրական պատերազմական պայմաններում ադրբեջանցի զինվորները մեծ ճշգրտությամբ կիրառում բանակի զինանոցում առկա ժամանակակից զենքերն ու տեխնիկական միջոցները»: Ի վերջո, ի՞նչ արդյունքի հասան ադրբեջանցիները 2016թ. ապրիլին:

– Եթե ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից գրավված մի քանի մարտական դիրքերը ադրբեջանական գեներալի համար իր բանակի հզորության չափանիշ են, ապա միայն «նախանձել» կարելի է նման բանակին: Որովհետև գործածության մեջ դնելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «ՏՈՍ» տիպի հրանետեր, հարվածային անօդաչուներ, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, տարբեր տիպի հրետանային ու հրթիռային միջոցներ և տալով մեծաքանակ մարդկային կորուստ, ադրբեջանական բանակը կատարեց ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդիր: Եթե սա է ադրբեջանական բանակի մարտունակության չափորոշիչը, ապա թող ուրախանան իրենց տարած «փայլուն» հաղթանակով և շարունակեն վայելել դրա պտուղները:

Պրն Հասրաթյա՛ն, ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարը նշում է, որ ապրիլյան մարտերում մասնակցություն են ունեցել միայն սակավաթիվ ուժեր և դրանում ադրբեջանական բանակի ռեզերվային ուժերը չեն ներգրավվել, այլապես հայերը լիովին կջախջախվեին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Ինչ վերաբերում է ապրիլյան մարտերին ադրբեջանական ռեզերվային ուժերի ներգրավմանը, պետք է ասեմ, որ ադրբեջանական բանակի գեներալը կամ անտեղյակ է իրողություններից, կամ պարզապես ապաշնորհ կերպով ստում է: Երկու դեպքում էլ դա հարիր չէ ու պատիվ չի բերում նման բարձր պաշտոն զբաղեցնող զինվորականին: Իսկ իրականությունը բոլորովին այլ է. ապրիլյան մարտական գործողությունների առաջին օրվա ընթացքում կրած կորուստներից հետո ադրբեջանական հրամանատարությունը ստիպված էր ռազմաճակատային գիծ տեղաշարժել իր բանակի կորպուսային ռեզերվները, մասնավորապես Ակնայի հատվածում, որտեղ մեծ վնաս էր հասցվել ադրբեջանական բանակի 190-րդ մոտոհրաձգային բրիգադին, որի մշտական տեղակայման վայրն ու դեպի կենտրոնացման շրջաններ զորաշարժվող ստորաբաժանումների հիմնական մասը ջախջախվել էր, իսկ բրիգադի հրամանատար, գնդապետ Յուսիբովը մահացել: Այդ նպատակով Ակնայի ուղղությամբ տեղաշարժվեցին Գյանջայում և Մինգեչաուրում տեղակայված ռեզերվային 130-րդ և 708-րդ բրիգադները:

Այս ռեզերվային ուժերի, ինչպես նաև «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի ջախջախումից հետո Ադրբեջանը ուղիներ էր փնտրում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, և ի վերջո Մոսկվայի միջնորդությամբ կարողացավ հասնել իր նպատակին՝ հերթական անգամ մուրալով իրեն այդքան անհրաժեշտ կրակի դադարեցում: Այսպիսով, ադրբեջանական կողմից հավելյալ ռեզերվային ուժերի ներգրավման բացակայությունը պայմանավորված էր ոչ թե հակառակորդի բարի կամքի դրսևորմամբ, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական գեներալը, այլ՝ կատարյալ ֆիասկոյի մատնվելու վախով: Եվ վերջում ուզում եմ հարց ուղղել գեներալ Հասանովին. «Եթե ռեզերվային ուժեր չեն ներգրավվել, ապա ինչպե՞ս են առաջնագծում հայտնվել «Սմերչ»-երը, «ՏՈՍ»-երը, ուղղաթիռները, հարվածային անօդաչուները…»:


4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային...

00:40

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

Ավտովթար Կոտայքի մարզում․ կան վիրավորներ

18:14

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի...

18:01

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր Աթոռ

ՔՊ-ի որդեգրած օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի. Մայր...

16:22

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի

Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն...

15:58

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի...

15:47

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը

ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի...

15:32

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Լիբանանում ավիահարվածներից հարյուրավոր զոհերի և հազարից ավելի վիրավորների...

15:14

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան տեսքով

Ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, նաև ձյան...

15:03

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և պայմանները

Փոփոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և...

14:45

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է անցել

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է...

14:23

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Լոռիում Nissan Murano-ն մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են...

14:05

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ. Ավինյան

45 տրոլեյբուսները ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ....

13:17

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր հրաժարականը

Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր...

13:09

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն հունիսի երկրորդ կեսին

12:55

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի

Իրանից Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա...

12:03

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր որոշում

Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվի. Այժմ այն անմխիթար վիճակում է. Նոր...

11:43

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների...

11:25

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են հողատարածքներ

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են...

11:13

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի. Թրամփ

Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, Հորմուզի նեղուցը կբացվի և անվտանգ կլինի....

10:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44