Երևան-Գյումրի մայրուղու ողջ երկայնքով մայրուղուն հարակից գյուղերի բնակիչները զբաղվում են ծիրանի առևտրով, հիմնական գնորդներն էլ դեպի Վրաստան մեկնող ուղևորներն են։
Աղցք գյուղի բնակիչներն ասացին,որ ծիրանի հիմնական գինը տատանվում է 300-500 դրամի սահմաններում՝ պայմանավորված որակով։
Աղցք գյուղի բնակիչ Արմենն ասաց,որ Վերին Լարսի փակվելու պատճառով իրենց համայնքում ծիրանի գինը շատ չի իջել.«Չնչին տարբերություն կա,գուցե պատճառն այն է,որ մենք խոշոր արտահանող չենք»։
Մեկ այլ բնակչի խոսքով՝ Լարսի փակվելն էապես չի նպաստել ծիրանի գնի նվազմանը, որովհետև ծիրանի բերքը շատ չէ։ «Եթե ծիրանի բերքը շատ լիներ,գինն ավելի էժան կլիներ,սակայն բերքը շատ չէ, իսկ այն, ինչ կա, յուրացնելը հեշտ է, հիմնական գնորդները վրաստանցիներն են,սահմանափակ քանակով, սակայն ծիրան տանում են»։
Նշենք,որ Վրաստան մեկնողների՝ սահմանափակ քանակով ծիրան գնելու պատճառը Վրաստանի մաքսակետերում գործող սահմանափակումն է։ Վրաստանում գործող մաքսային օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի, ով օրենքով սահմանված կարգով ծիրան կամ մեկ այլ պտուղ-բանջարեղեն ներկրող և հարկատու չէ,ապա իրավունք ունի առանց մաքսային վճարի Վրաստան տանել մինչև հինգ կիլոգրամ պտուղ-բանջարեղեն։ Նման որոշման հիմնավորումն այն է,որ անհատները չխանգարեն հարկատու ներկրողին։
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47