Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 11 միլիարդ 304.2 մլն դրամ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ եռամսյակի մուտքերի պլանավորված ցուցանիշը գերազանցվել է 5.6 տոկոսով կամ 604.2 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճը կազմել 74.6 տոկոս կամ 4 մլրդ 830 մլն 600 հազ դրամ:
Այն հարցին, թե ինչով է եղել պայմանավորված մուտքերի այդչափ ավելացումը, ֆիննախից պարզաբանել են, որ 4 մլրդ 830 մլն 600 հազ դրամից 3 մլրդ 925 մլն 300 հազ դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հանքագործական ընկերության կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 905.3 մլն դրամը կամ 18.7 տոկոսը` ապահովվել է հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 9 մլրդ 116 մլն 700 հազ դրամը կամ 80.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների վարչությունում հաշվառված հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 մլրդ 612 մլն 200 հազ դրամի կամ 71.2 տոկոսի դիմաց:
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03