Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Կառավարության նիստերը դռնփակ դառնալուն, որպես հիմնավորում նշեց, որ այսօր նիստը տևել է ավելին, քան նախորդ անգամները, երբ դռնբաց էր լինում:
«Որպես կանոն կես ժամ տևող նիստը տևել է մեկուկես ժամ, կարծում եմ, որ սա խոսուն հանգամանք է, որի մասին կարելի է խորհել»,- ասաց նա և նշեց, որ իրականում արդարացավ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու որոշումը, և դրա վառ ապացույցն այսօրվա նիստն էր՝ բովանդակային հարցադրումների առումով:
«Ոչ բոլոր դեպքերում, իհարկե, կային հարցեր, որոնց շուրջ լինում էին հարցադրումներ»,-ասաց նախարարը:
Խոսելով նիստին ներկայացված նախագծի մասին` նա նշեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխություններ են ներկայացվել. այդ օրենսգիրքը մեր օրենսդրական դաշտի «վերջին մոհիկանն» է։
«Այն ողջ է 1985 թվականից, որը սկզբունքորեն բացարձակ չի համապատասխանում մեր իրավական դաշտին: Օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ նոր դրույթներ, փորձել ենք համահունչ դարձնել նոր սահմանադրական դրույթներին»,-ասաց նա և նշեց, որ հասել են որոշակի հանգրվանի ու ներկայացնում են նոր, ժամանակակից տենդեցներին համահունչ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրք:
Նա հայտնեց, որ օրենսգիրքը ուժի մեջ կդրվի հունվարի մեկից:
tert.am
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02