Այսօր կառավարության առաջին դռնփակ նիստից հետո կառավարության մամուլի սրահում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը ճեպազրույցում ասաց, որ կառավարությունը հավանություն է տվել երեք ներդրումային ծրագրերի:
Նա նշեց, որ դրանց ընդհանուր արժեքը կազմել է 21,5 միլիարդ դրամ և կստեղծվի 475 աշխատատեղ: Ըստ Կարայանի՝ ներդրումներ են եղել գինու, կոնյակի արտադրության, թեթև արդյունաբերության ոլորտում։
«Կարևոր է, որ ներդրումային ծրագրերը ներառում են ինչպես օտարերկրյա ներդրումներ, այնպես էլ տեղական, ինչը մեզ համար կարևոր է: Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայում կա տնտեսական աշխուժացում վերջին շրջանում, և հույս ունենք, որ տնտեսական աշխուժացումը Հայաստանի Հանրապետությունում կշարունակվի»,-ասաց նա:
Սուրեն Կարայանը հայտնեց, որ կառավարության նիստին քննարկվել է նաև ադամանդների մշակման և չմշակման լիցենզավորումը ծանուցմամբ փոխարինելու գործընթացը, զբոսաշրջության ոլորտում վիճակագրության նոր համակարգ են առաջարկել, ինչը մեծ հնարավորություն կտա ավելի հասցեական՝ տարիքային և այլ չափանիշների հիման վրա հաշվառել ՀՀ այցելած զբոսաշրջիկներին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես անցավ առաջին փակ նիստը, ավելի անկաշկա՞նդ էին արդյոք, եղա՞ն բանավեճեր, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ առաջին փակ նիստի օրակարգը ծանրաբեռված էր, քննարկել են 73 հարց, բուռն քննարկումներ տեղի ունեցան։
«Խնդիրը նրանում չէ, որ ավելի ազատ ենք արտահայտվել, միշտ էլ ազատ ենք, բաց ու թափանցիկ: Այսօրվա նիստն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ փակ էր, այլ նաև նրանով, որ լայն օրակարգ ուներ»,-ասաց նա և նշեց, որ առայժմ տարբերություն չկա նիստերի բաց, թե փակ լինելու առումով։
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03