Freedom House-ը հեղինակավոր կազմակերպություն է, թեև ոչ բոլոր զեկույցներ են բացարձակ օբյեկտիվ տպավորություն թողնում, բայց, որպես կանոն, այնտեղ կային խորհելու հարցադրումներ: Այս մասին կառավարության դռնփակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին:
«Առաջին անգամ է, որ ես լսում եմ զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը Freedom House-ը, որպես կանոն, որդեգրել է: Եթե որևէ մեկը ուշադիր ուսումնասիրի այս զեկույցը, ապա կարծում եմ, որ զարմանքով կհայտնաբերի երբեմն իրար հակասող դրույթներ։ Օրինակ, եթե Սերժ Սարգսյանը առաջադրվում է վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի, եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում, այսինքն՝ ձախ մի գնա, աջ մի գնա»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը մեկ այլ օրինակ բերեց և կոչ արեց ուսումնասիրել այդ զեկույցը և տեսնել, թե արդյո՞ք մի տեղ հիշատակվում է, որ ՊՊԾ գունդը գրաված անձինք իրականացրել են զինված հարձակում: «Գոնե մի տեղ ինձ չհաջողվեց գտնել դա: Սա առաջին զեկույցն է Freedom House-ի, որն արմատապես շեղվել է դասական մեթոդաբանությունից»,-ասաց նա։
Անդրադառնալով վարչապետի թեկնածուի շուրջ նախօրեին տեղի ունեցած քննարկումներին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու: «ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել ու չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու»,-ասաց նա և նշեց, որ ՀՀԿ-ն ունի իր ներքին կառուցվածքն ու ներքին ժողովրդավարության մեխանիզմները:
Նա նշեց, որ թեկնածուները հավանության են արժանանում Գործադիր մարմնի կողմից, հաստատվում են խորհրդի կողմից, ֆորմալ գործընթացներն իրականացվում են խմբակցության կողմից: «Ասեմ, որ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումները բավականին բաց, երբեմն նաև թեժ են եղել»,-ասաց նա և մանրամասների մասին չխոսեց՝ դրանք համարելով ներքին կուսակցական գործընթացներ:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկվել են վարչապետի թեկնածուի բոլոր հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով նաև առկա մարտահրավերները: Հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք Կարեն Կարապետյանի թեկնածությունը, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, նա քննարկումների շատ ակտիվ մասնակիցն է ու նախաձեռնողը»։
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01