Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն անսպասելի չի համարում ՀՀ վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը:
«Բոլորը սպասում էին, բոլորը գիտեին»,-այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով, այս գործընթացը տեղի ունեցավ երեք փուլով՝ Սահմանադրական փոփոխություններ, խորհրդարանական ընտրություններ և վարչապետի ընտրություն, որը նոր պետք է տեղի ունենա:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով, այստեղ խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ քաղաքական դաշտի փոշիացումը:
«Քաղաքական դաշտը տարիների ընթացքում փոշիացվեց բավականին նպատակասլաց: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդհանրապես չկա որևիցե գաղափարական պայքար կամ էլ այլ բան: Միակ գաղափարը, միակ նպատակը, որին ձգտում է այսօր ողջ քաղաքական դաշտը, իշխանությունն է, որի միջոցով փող կաշխատեն, մենք եկել ենք, հասել ենք, սրան: Սա շատերի համար շահավետ է»,-ասաց նա:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, քաղաքական իրավիճակի ու համակարգի որակի համար պատասխանատուն առաջին հերթին իշխանությունն է:
«Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ այլ զարգացում չէր կարող լինել: Երբ ընտրական մեխանիզմն է սկսում ոչնչացվել, քաղաքական համակարգը չի կարող զարգանալ այլ կերպ, քան այն, ինչ տեսնում ենք»,-ասաց նա:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01