Սոցիալական փաթեթի շահառուներն այսուհետև առողջապահական բաղադրիչի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ նաև Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում։ Դրանք ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2018թ. ապրիլի 4-ի N 2621-Ա հրամանով հաստատված սոցիալական փաթեթի շահառուներին առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկում։
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Արդյունքում` նախկին 150-ի փոխարեն սոցփաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ կտրամադրեն Հայաստանի և Արցախի 171 բժշկական կազմակերպություն։ Դրանցից 75-ը գործում է Երևանում, 84-ը` ՀՀ մարզերում, իսկ 12-ը` Արցախի Հանրապետությունում։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից շահառուներին բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցվում է պետության կողմից ձեռք բերված առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում:
Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայությունները ստանում են հրամանով հաստատված ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպություններում` առանց հերթագրումների։
Առաջին կես տարվա ընթացքում` 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում սոցփաթեթի շահառուներին տրամադրվել է 51045 բժշկական ծառայություն (ավելի քան 1 մլրդ 552 մլն դրամ արժողությամբ), որից 5134-ը` հիվանդանոցային բուժում, այդ թվում` 4465 վիրահատական միջամտություն: Վիրահատություններից ավելի քան 300-ը իրականացվել է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ։
Սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը՝ այստեղ։
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44