Գործադիրը սահմանել է նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը: Կսահմանվեն մի շարք պահանջներ, որոնք միտված են, մասնավորապես, էներգաարդյունավետության հաշվարկման մեթոդաբանության միասնական ընդհանուր ձևաչափի ներդրմանը, շենքերում էներգաարդյունավետության նվազագույն ցուցանիշների կիրառմանը, շենքերի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի փորձաքննության կազմակերպմանը, էներգաարդյունավետության սերտիֆիկատների տրամադրմանը և տեսչական հաշվետվությունների անկախ վերահսկման համակարգերի ներդրմանը: Արդյունքում ակնկալվում է բարելավել շենքերի էներգաարդյունավետության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական դաշտը, որի արդյունքում նախատեսվում է էականորեն նվազեցնել շենքերում օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել օբյեկտների շահագործման ծախսերը և դրանցում ապահովել նորմատիվային հարմարավետության պայմանները: Կկարգավորվեն նաև բնապահպանական խնդիրներ, մասնավորապես՝ էականորեն կնվազեցեն վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:
Կարևորելով ընդունված որոշումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, ըստ այդմ շենքերի էներգաարդյունավետության ոլորտում նոր մշակույթի հիմք է դրվում:
Կառավարությունը հաստատել է նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը, որը միտված է ընկերության արդյունավետ և թափանցիկ կառավարմանը, կարողությունների զարգացմանն ուղղված ներդրումների իրականացմանը, երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական կայուն վիճակի ապահովմանը, հաշվառման համակարգի կատարելագործմանը, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Ծրագրի արդյունքում կապահովվի անվտանգ և հուսալի էլեկտրահաղորդման համակարգ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01