Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Վարդենիս քաղաքներում, Ծաղկունք, Ծաղկաշեն, Գեղհովիտ, Սեմյոնովկա գյուղերում «Գերմանական վերակառուցման բանկի», «Եվրոպական ներդրումային բանկի»,«ԵՄ-հարեւանության ներդրումային ծրագրի» ֆինանսական միջոցներով կմեկնարկեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, ծրագրերի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիարդ 948 միլիոն դրամ, որից 4 միլիարդ 500 միլիոն դրամը հատկացվելու է Սեւան քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի, 426 միլիոն դրամը՝ ջրահեռացման համակարգի կառուցմանը: Ջրամատակարարման համակարգերի կառուցման համար Գագարինում կհատկացվի 754 միլիոն, Սեմյոնովկայում՝ 289, Ծաղկաշենում՝ 416 միլիոն 700 հազար, Ծաղկունքում՝ 703 միլիոն, Վարդենիսում՝ 1 միլիարդ 75 միլիոն, Գեղհովիտում՝ 1 միլիարդ 783 միլիոն դրամ:
«Գագարինի, Ծաղկաշենի, Ծաղկունքի, Սեմյոնովկայի ջրամատակարարման համակարգերի եւ Սեւանի կոլեկտորի կառուցման նախագծման աշխատանքներն ավարտվել են, իսկ Վարդենիսի եւ Գեղհովիտի ջրամատակարարման համակարգերի եւ Սեւանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման նախագծային աշխատանքները կավարտվեն այս տարվա մայիսին: Շինարարական մրցույթների անցկացումից հետո կհստակեցվեն շինարարական աշխատանքների մեկնարկի եւ ավարտի ժամկետները: Ամենայն հավանականությամբ, շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի օգոստոս-սեպտեմբերին»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01