ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեից հայտնում են, «Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 13-ին` ժամը 08.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհով դեպի Արտաշատ ընթանալիս Արարատի մարզի Ազատավան գյուղի ճանապարհահատվածում «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է երկաթյա արգելապատնեշներին, որի հետևանքով նույն ավտոմեքենայի վարորդ Ա.Հախնազարյանը՝ ծնված 1984թ., և ուղևորուհի Լ. Պողոսյանը՝ ծնված 1982թ., ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, ևս մեկ ուղևորուհի՝ ծնված 1991 թ., մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01