ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է կողոպուտի և «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Սերժ Վարդանյանին և ևս 2 երիտասարդի:
Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 03:00-ի սահմաններում, 24-ամյա Ս.Վարդանյանը Երևան քաղաքի Հր.Քոչար փողոցում կայանված, տուժողի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում վերջինիս պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի արժողության ոսկյա շղթան:
Բացի այդ, Ս.Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին՝ ուշ երեկոյան, Ն.Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում, իրենց անձի թվացյալ առավելությունը ի ցույց դնելու մղումով, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել հասարակական կարգը խախտելու համար դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա՝ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանությանը մասնակցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01