ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է կողոպուտի և «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Սերժ Վարդանյանին և ևս 2 երիտասարդի:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 03:00-ի սահմաններում, 24-ամյա Ս.Վարդանյանը Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցում կայանված, տուժողի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում վերջինիս պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի արժողության ոսկյա շղթան:
Բացի այդ, Ս.Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին՝ ուշ երեկոյան, Ն.Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում, իրենց անձի թվացյալ առավելությունը ի ցույց դնելու մղումով, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել հասարակական կարգը խախտելու համար դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա՝ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանությանը մասնակցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03