Շվեյցարիայի Ժնև քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշարձանը: Այն տեղակայված է Trembley պուրակում՝ Ազգերի պալատից (ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ժնևում) ոչ մեծ հեռավորության վրա:
«Սա մի հուշարձան է, որը մեզ ասում է՝ պետք է, որ նման բան այլևս երբեք չկրկնվի»,- RTS-ի հետ զրույցում նշել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, ով մասնակցում էր հուշարձանի բացման արարողությանը:
«Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են երկրի Ազգային խորհուրդը, ինչպես նաև Ժնև քաղաքը՝ առանձին բանաձևով: Նման հուշարձան կառուցելու ծրագրերը կան դեռևս վաղուց, սակայն ամեն անգամ դրանք հանդիպել են թուրքական հակազդեցության և հետաձգվել: Ժնևը դեռևս 2008թ. քվեարկել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու համար»,- պատմում է RTS-ը:
Հուշարձանը բաղկացած է 10 մետրանոց 9 լապտերներից, որի հեղինակը Մելիք Օհանյանն է: «Այս հուշարձանի գաղափարն այն է, որ չկա մեկ միասնական կետ, որտեղ այն կանգնեցված լինի, սակայն այդ կարևոր կետը հենց դիտորդն է, այցելուն: Այն նաև խորհրդանշում է սփյուռքը, որ տարածվել է տարբեր վայրերում, և լույս է սփռում այդ վայրերից»,- ասել է Օհանյանը:
Հուշարձանի կանգնեցման դեմ երկար ժամանակ պայքար է մղել տեղի թուրքական համայնքը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01