«Ինչպես և կանխատեսվում էր, թիրախային հարվածը հնարավորինս շրջանցեց Սիրիայի տարածքում ներկայություն ունեցող այլ արտաքին ուժերի դիրքերը»: Panorama.am-ի հետ զրույցում, խոսելով Սիրիայի վրա հրթիռների արձակման մասին, ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա նշեց, ինչպես և սպասվում էր՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԶՈւ-ն համատեղ պատժիչ հարված հասցրեին սիրիական վարչակարգին՝ սեփական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքի հիման վրա:
«Ինչպես և կանխատեսվում էր, ռազմագործողությունը թիրախային էր և ներառում էր Սիրիայի տարածքում քիմիական զենքի պատրաստման և պահպանման մի քանի օբյեկտներ: Ինչպես և սպասվում էր, պատժիչ հարձակման պատասխանը ներկայացվեց՝ որպես բացառապես սիրիական ԶՈւ-ի գործողություն»,-նկատեց Ա. Պետրոսյանը:
Անդրադառնալով հնարավոր զարգացումներին, արաբագետի կանխատեսմամբ, առաջիկա ժամերին և օրերին ականատես կլինենք տեղեկատվական պատերազմի հսկայական ալիքի, որի բովանդակակային բաղադրիչներն են լինելու մի կողմից կոալիցիոն ուժերի վճռակության, նրանց գործողությունների նպատակաուղղվածության հիմնավորումը, մյուս կողմից՝ «սիրիական պատասխանի» արդյունավետության ներկայացումը և հասցված հարվածի հետևանքները նվազագույնին հասցնելու միտումները:
«Այլ կերպ ասած՝ կարծես սրանով գործընթացի ռազամական փուլը կավարտվի, և հետագա զարգացումները կտեղափոխվեն քաղաքական հարթություն՝ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների մասնակցությամբ, որտեղ, սակայն, լարվածությունը կշարունակվի, քանի որ այդ լարվածությունը պայմանավորված չէ միայն սիրիական հիմնախնդրով, իսկ վերջինը միայն բազուկներ ցուցադրելու հարթակ է»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Նա ընդգծում է, որ ստեղծված իրավիճակին հավելյալ բարդություն է հաղորդում այն իրողությունը, որ արտաքին գերատեսչությունների մակարդակով չկա լիարժեք շփում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, քանի որ Նահանգների նոր պետքարտուղարը և նրա թիմը դեռևս լիովին չի ստանձնել պաշտոնը, իսկ առկա մյուս հարթություններում՝ նախագահների մակարդակով շփում ընդհանրապես չկա, պաշտպանական գերատեսչությունների միջև կապը կրում է իրավիճակային բնույթ
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02