Արևմուտքի երկրները Սիրիայի ուղղությամբ արձակել են 103 հրթիռ, այդ թվում՝ «Տոմահավկ» թևավոր հրթիռներ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը։
«Առկա տեղեկության համաձայն՝ կիրառվել է 103 թևավոր հրթիռ, այդ թվում՝ «Տոմահավկ» հրթիռներ, ինչպես նաև В-1В ինքնաթիռներից GBU-38 կառավարվող ավիառումբեր։ F-15, F-16 ինքնաթիռները կիրառել են «օդ-երկիր» դասի հրթիռներ։ Բրիտանական ռազմաօդային ուժերի «Տորնադո» ինքնաթիռներից արձակվել է Scalp EG 8 հրթիռ»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է նաև, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02