Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է թե ինչպես են ՊԵԿ-ի օպերատիվ ծառայության աշխատակիցները` համապատասխան հանդերձանքով զինված, օրենքով իրենց վերապահված լիազորություններով` մուտք գործում «Քեթրին գրուպ»-ին պատկանող բիզնես տարածք :
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քեթրին գրուպ»-ը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանին` կարող ենք արձանագրել, որ այն խոսակցությունները, որ Վարդան Հարությունյանի` ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, հարկային և մաքսային մարմինները բիզնեսին վերաբերում են այլևս բացառապես հավասարության և օբեկտիվության տեսանկյունից, հաշվի չառնելով, թե ովքեր են տվյալ բիզնեսի տերերն ու տանիքները, քաղաքական ինչպիսի ուժի կրողներ են` այլևս իրականություն է:
Այս և ՀՀԿ անդամ այլ գործարարների բիզնեսներում պարբերաբար իրականացվող հարկային ստուգումները փաստում են մեկ բան, որ, իսկապես, Վարդան Հարություւնյանին հաջողվեց ՊԵԿ-ը դարձնել ապաքաղաքական կառույց, որը հավասար աչքով է նայում բիզնեսին:
Դա անչափ կարևոր բարեփոխում է, երբ գործադիր իշխանությունը այլևս թույլ չի տալիս, որպեսզի գործարարները ինտեգրվելով իշխող կուսակցության մեջ` արտոնյալ պայմաններ ունենան և քաղաքական տանիքի տակ պաշտպանվելով` զբաղվեն բիզնեսով:
Դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, թե կոնկրետ «Քեթրին գրուպ»-ի պարագայում ինչ խախտումներ կամ թերացումներ է հայտնաբերել ՊԵԿ-ը , բայց քաղաքական մեսիջն ակնհայտ է և ողջունելի, քանզի, երբ խոսում ենք հայաստանյան ներդրումային դաշտն առողջացնելու և նոր ներդրումներ ապահովելու մասին` առաջնային խնդիր է հենց այն, որ ՊԵԿ-ը պետք է լինի ապաքաղաքանացված կառույց և Վարդան Հարությունյանը այս անիրականալի թվացող խնդիրը լուծեց:
Երբ խոսում ենք, թե ինչ բարեփոխումներ և փոփոխություններ իրականացրեց Կարեն Կարեպետյանի կառավարությունը` ՊեԿ-ի ապաքաղաքանացումն այդ ռեֆորմների լավագույն օրինակներից է:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14