Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ներկայացրել է ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը:
Զեկույցում արձանագրվել է, որ հարևան երկրում ընտրություններն ուղեկցվել են լուրջ խախտումներով՝ մասնավորապես քվեատուփերը նախապես լցնելով, զանգվածային կերպով քվեաթերթիկներ ավելացնելով, ընտրական կանոնակարգի անտեսմամբ և այլն: Դիտորդների գնահատմամբ, նախագահ ընտրված Ալիևի ստացած ձայների կեսից ավելին պետք է անվավեր ճանաչել:
«Ընտրություններն անցել են թեկնածուների միջև իրական մրցակցության բացակայության մթնոլորտում, ուղեկցվել են քաղաքական սահմանափակումներով, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները խախտող իրավական կարգավորումներով»,-ասվում է զեկույցում:
Ապրիլի 11-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը՝ 86,09% ձայներով: «Միացյալ Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությունից առաջադրված Հուդրաթ Հասանգուլիևը հավաքել է 3,04%, ինքնառաջադրված Զահիդ Օրուջը՝ 3,07%, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլին՝ 2,97%, «Ժամանակակից Մուսավաթ»-ից Հաֆիզ Գաջիևը՝ 1,51%, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից Արազ Ալիզդեն՝ 1,4%, «Վերածննդի ազգային շարժում»-ից Ֆարաջ Գուլիևը՝ 1,18%, «Նախաձեռնողների խմբից» Ռազի Նուրուլաևը՝ 0,74% քվե:
Նշենք, որ 2009 թվականին Ադրբեջանի սահմանադրությունում կատարված փոփոխություններով՝ նույն անձը կարող է անսահամանափակ քանակով առաջադրվել նախագահի պաշտոնում: Ավելացվել է նախագահի պաշտոնավորման ժամկետը՝ 5-ից դառնալով 7 տարի:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02