Թող հարյուր հազար մարդ դուրս գա, տեսնենք, թե ինչ պետք է անեն ժողովրդին. այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Ֆրանսիայի հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության հնարավոր գործունեությանը։
Ինչ վերաբերում է Հերացի փողոցի բախմանը, Սասուն Միքայելյանն ասաց, որ նման բաներ կլինեն: «Վախեցնեն ժողովրդին, ուսանողներին՝ նման բաներ կլինի, մենք պետք է զգոն լինենք և թույլ չտանք, որ նման բաներ լինեն: Նրանք ո՞վ են, որ ուսանողներին ծեծեն»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ գրեթե 15 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխում է, և եթե նրանք համակարգային փոփոխություններ անեին, ժողովուրդը ինչի՞ պետք է ոտքի կանգներ:
«Ես դեմ եմ այս իշխանությանը ընդհանրապես` ծայրից ծայր, ով ուզում է լինի: Նրանք երկու անգամ ոչ լեգիտիմ ընտրվել են, և երրորդ անգամ ժողովուրդը չպետք է թույլ տա»,-ասաց նա:
Իսկ իրենց վարչապետի թեկնածուի մասին, Սասուն Միքայելյանն ասաց, որ ժողովուրդը կորոշի՝ ում առաջադրել. «Ժողովրդի կողմից ընտրված թեկնածու պետք է ունենանք»։
Անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ իրենց չմիացած պատգամավորներին, Սասուն Միքայելյանն ասաց, որ առայժմ ոչինչ չի կարող ասել և ամեն ինչ ժամանակը ցույց կտա:
«Մենք անջատ չենք, ներքին տարաձայնություններ որ չլինեն, դա կուսակցություն չէ: Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարում, բայց մենք ունենք մեր ռազմավարությունը, մեր գործունեությունը անում ենք: Իմ գործընկերները մնում են իմ գործընկերները՝ իրենց քաղաքական տեսակետով հանդերձ, բայց դա չի նշանակում, որ պրոբլեմ ունենք, կգա ժամանակը, կնստենք, կորոշենք բոլորիս պարզ կլինի»,-ասաց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02