ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ է համարում Հայաստանի որոշումը՝ միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Սերժ Սարգսյանը ասել է ռուսական «Известия»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին,թե արդյոք արդարացված էր Հայաստանի որոշումը՝ հաշվի առնելով, որ ժամանակին երկրին առաջարկում էին ասոցացում Եվրամիության հետ:
«Մենք երբեք չենք փորձել օգուտ քաղել հակամարտություններից ու հակասություններից: Մշտապես բացահայտ խոսել ենք մեր համոզմունքների ու առաջնահերթությունների մասին: Չէ որ դա ամենաբարենպաստ իրադրությունն է, երբ երկխոսության միջոցով հնարավոր է ընթանալ առաջ: Կարծում եմ, որ մեր որոշումն, անկասկած, արդարացված էր ինչպես տնտեսության, այնպես էլ մեր քաղաքացիների կողմից աջակցություն ստանալու տեսանկյուններից: Ղեկավարի կամ իշխող օրգանների համար ամենակարևորն եմ համարում մշտապես այնպիսի որոշումների ընդունումը, որոնք հնարավոր կլինի իրագործել կյանքում: Եվ, իհարկե, այստեղ անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը: Ես չեմ խոսում պոպուլիզմի մասին, քանի որ ցանկացած մասշտաբային վերափոխումների սկզբնական փուլում, որպես կանոն, դրանք ոգևորվածությամբ չեն ընդունվում հասարակության կողմից: Ուրախալի է, որ այս որոշումն աջակցություն է ստանում մեր քաղաքացիների կողմից»,- ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանին հաջողվել պահպանել ամուր փոխգործակցությունը Եվրամիության հետ՝ ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է. «Իսկապես, ԵՄ անդամների և հենց Եվրամիության հետ մենք պահպանել ենք սերտ և դրական հարաբերությունները՝ չմոռանալով այն պարտավորությունների մասին, որոնք ստանձնել ենք այլ ինտեգրացիոն միություններում: Մենք ազնիվ էինք բանակցություններում և արել ենք ամեն բան, ինչ ասել ենք: Չենք փորձել որևէ մեկին խաբել, ժամանակ շահել, մեկի հաշվին շրջանցել մյուսին: Դա մեր մոտեցումը չէ: Հայաստանի համար «կամ-կամ» մոտեցումն ընդունելի չէ: Մեզ համար հարմար է «և՛, և՛»-ը: Այսօր, լինելով ԵԱՏՄ անդամ, լավ հարաբերություններ ունենք Եվրամիության ու Եվրոպայի երկրների հետ: Եվ այս մասին, ի դեպ, խոսվել է Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ թե՛ ռուսական կողմը, թե՛ Եվրամիությունը բերում էին Հայաստանի օրինակը որպես օրինակելի երկիր, որը մշտապես պատրաստ է գնալ երկխոսության»
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03