Ավտոերթ կազմակերպելուց հետո գյումրեցի ցուցարարները հավաքվեցին թատերական հրապարակում, որտեղ նախաձեռնության անդամները ելույթից հետո կոչ արեցին հավաքվածներին պատրաստվել, տաք հագուստ եւ անհրաժեշտ պարագաներ վերցնել Երևան հասնելու համար՝ միանալու համընդհանուր պայքարին:
Նրանք, ովքեր ավտոմեքենաներով չէին, ուղևորվեցին կայարան՝ Գյումրի-Երևան տոմս ձեռք բերելու: Ակտիվիստ Կարեն Պետրոսյանն էլ իր խոսքում ասաց. «Քանի որ հիմա մայրաքաղաքում են իրադարձությունները ծավալվում, որովհետև էնտեղ է մերժվելու ԱԺ հերթական նիստը, որի ժամանակ տեղի է ունենալու հերթական ընտրությունը, էստեղ մեծ հաշվով մենք օրակարգ չունենք: Բոլոր իրադարձությունները ծավալվում են ԱԺ-ի մոտ, մենք շարժվում ենք այնտեղ: Մեզ համար սկզբունքային է, որ հայ տղամարդու կերպարն այնպիսին է, որ ինչ ասել է՝ արել է: Մենք շատ բան չենք ուզում, ընդամենն ուզում ենք, որ էդ տեսակը չփչանա: Մեր խոսքը գործ է: Մենք հետամուտ ենք լինելու, որ մեր խոսքը պահվի, նախագահը խոսք է ասել, պիտի իր խոսքը պահվի, սա պատվի հարց է,-նշեց ակտիվիստը։