Հայաստանի դեմոկրատական կուսակցության դիրքորոշումը քաղաքացիական անհնազանդության գործողությունների վերաբերյալ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Պարզ պատճառով, որ մեր քաղաքացիների բողոքը հետևանք է երկրում տիրող անարդարության, սոցիալական բևեռացման, ծայր աղքատության, կոռուպցիայի, կաշառակերության, մենաշնորհի, օլիգարխիկ համակարգի, որի արդյունքում ունենք չդադարող արտագաթ: Սա նաև հետևանք է 2017թ. խորհրդարանական «10 000-ոց» ընտրությունների, ուր մեկ անգամ ևս նվաստացրին աղքատության շեմին հասցված մեր ժողովրդի մի ստվար հատվածի:
Իշխանությունները խուլ են ժողովրդի արդարացի պահանջների հանդեպ, որի տրամաբանական հետևանքն են նրա պարբերական ընդվզումները:
Այս իրավիճակում իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումից, չկրկնել մարտի 1-ը:
Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և պնդում ենք, որ երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու միակ հնարավորությունը օլիգարխիկ համակարգի ամբողջական փոփոխությունն է:
Ստեղծված պայմաններում գտնում ենք, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կողմնակից են քաղաքական միասնական օրակարգի ձևավորմանը, պարտավոր են միավորվել՝ Քաղաքական խորհուրդ ձևավորելով:
Մենք չենք կարող անմասն մնալ մեր ժողովրդի այն հոծ զանգվածից, ով պայքարում է արդարության, ազատության, արժանապատվության և համերաշխության համար:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01