Չարենցավան-Երևան թիվ 275 երթուղին երկու օր է՝ չի աշխատում։ Միայն երեկ մինչև կեսօր են ավտոբուսները իջել Երևան ու վերադարձել, ժամը 13-ից հետո տրանսպորտ չի եղել այլևս։ Այսօր աառվոտյան ևս չկար։ Մենք տեղեկացանք, որ այսօր ամբողջ օրը ավտոբուս չի լինելու, իսկ վաղվա համար էլ դեռ պարզ չէ՝ ինչ որոշում կլինի։ Ամեն դեպքում այսօր գծատերերի կողմից հրահանգված է՝ ավտոբուս չմտցնել գիծ։ Պատճառն էլ, ինչպես ենթադրելի էր, Երևանում մեկնարկած ցույցերն են՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, որև երևի մարդիկ Չարենցավանից չգան Երևան՝ ցույցերի։ Նրանք թերևս մոռացել են, որ Չարենցավանի բնակչության մեծ մասը Երևանում է աշխատում, ու այսօր նրանք կանգնած են փաստի առաջ, չգիտեն՝ ինչպես հասնել Երևան՝ աշխատանքի։ Նշենք, որ երթուղին սպասարկում է «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Զանգահարեցինք «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ի՝ «Սփյուռում» գրանցված հեռախոսահամարով։ Մեր զանգին պատասխանած տղամարդը հարցին, թե ինչո՞ւ չի աշխատում Չարենցավան-Երևան տրանսպորտը, ասաց․ «Այ ընգեր ջան, Երևանում տենո՞ւմ ես՝ ինչ վիճակ ա։ Տրանսպորտի վիճակը չե՞ք տենում, քաղաքում փակված փողոցները»։ Տղամարդը, սակայն, հետո փոշմանեց ու ասաց, որ ինքն այլևս չի աշխատում այդ ընկերորւթյունում, ուղղակի պատասխանում է՝ որպես երկրի վիճակով, «երեկվա ջարդով» մտահոգված քաղաքացի։ Միայն վերջում եզրափակեց՝ երբ որ հանդարտվի, տրանսպորտը կաշխատի։ Նկատենք, սակայն, որ մինչև Հերացի փողոց, որտեղ կանգնում են Չարենցավանի ավտոբուսները, ճանապարահներ գոնե վերջին մեկ ժամվա դրությամբ բաց էին, ու մեքենաներն ազատ երթևեկում էին։
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03