Tert.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնում է «Ծառուկյան» խմբակցության քվեարկությանը և հարցին, թե դրանից հետո արդյոք իրենք իրավունք ունեն կոչվելու ընդդիմություն, նաև այն հարցին, թե ինչու է բացակայել դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
-31 հոգանոց «Ծառուկյան» խմբակցությունից 12 հոգի կողմ քվեարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությանը, մի քանիսն էլ բացակայում էին: Սրանից հետո Ձեր կարծիքով՝ խմբակցությունն իրավունք ունի՞ կոչվել ընդդիմություն:
- Կարծում եմ, որ այս հարցը պիտի ուղղեք իմ հարգարժան այն գործընկերներին, ովքեր կողմ են քվեարկել: Ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որը ներկայացրել եմ ներկուսակցական քննարկումների ժամանակ, որ ընդդիմադիր խմբակցությունը չի կարող և չպետք է պաշտպանի քաղաքական մեծամասնության ծրագիրը, որն այսօր ներկայացրեց Սերժ Սարգսյանը՝ քանիցս շեշտելով, որ ինքը ներկայացնում և իրականացնելու է քաղաքական մեծամասնության ծրագիրը: Բացառապես Հանրապետական կուսակցության ծրագիրն է, բայց մեր քննարկումների ժամանակ եղել են նաև պատգամավորներ, որոնք պաշտպանել են կողմ տեսակետը, և ինչպես արդեն գիտեք՝ որոշում կայացվեց խմբակցությունում քվեարկությունը թողնել ազատ: Մնացած հարցերով դիմե՛ք այն պատգամավորներին, ովքեր քվեարկել են կողմ: Ես քվեարկել եմ դեմ և կարող եմ հիմնավորել, թե ինչու եմ դեմ քվեարկել, այն է՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը չի կարող քաղաքական մեծամասնության ծրագրին կողմ քվեարկել: Սա ինձ համար պարզ աքսիոմ է: Սա անձերի քվեարկություն չէր, և բոլոր նրանք, ովքեր փորձել են քվեարկությունը անձնավորել, կարծում եմ, որ քաղաքական մեծ սխալ են գործել:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01