Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու Համահայկական նվագախմբի համերգը, որն աննախադեպ է լինելու մասնակիցների քանակի, ձևաչափի ու ծրագրի առումով:
Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի մամուլի քարտուղար Նարե Նիկողոսյանը՝ մանրամասնելով, որ Համահայկական նվագախումբը, 21 երկրներից 87 հայ երաժիշտների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի երգչախմբերի հետ համատեղ, համերգային ծրագրով հանդես գալով Ստեփանակերտում կմիավորի դասական և փոփ երաժշտության այնպիսի կատարողների, ինչպիսիք են Լիպարիտ Ավետիսյանը, Գուրգեն Բավեյանը, Հովհաննես Այվազյանը, Պերճ Քարազյանը, Ջուլիետտա Ալեքսանյանը, Մհերը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Գրիգորյանը, Նաիրի Գասպարյանը, Արտակ Ստեփանյանը, Տիգրան Քաղվեջյանը, Դանիել Մելքոնյանը և Կամո Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ համերգին մասնակցելու նպատակով միավորվել են Հայաստանի և Արցախի լավագույն երգչախմբերը և համույթները, այդ թվում` «Հովեր», Հայաստանի, Երևանի պետական կամերային, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի, Արցախի և Մռակած պետական կամերային երգչախմբերը, Արցախի պետական ջազ նվագախումբը, «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը և Արցախի պարի պետական անսամբլը:
Համահայկական նվագախմբում ընդգրկվել են աշխարհի լավագույն և առաջատար նվագախմբերի հայազգի երաժիշտներ, ինչպես Նյուրմբերգի, Մոսկվայի Չայկովսկու անվան, Տորոնտոյի, Պորտուգալիայի սիմֆոնիկները, Դամասկոսի, Օվիեդոյի, Էկվադորի Գուայաքիլ սիմֆոնիկները, Տոկիոյի ԻլյումինԱրթ և Լիբանանի, Մեքսիկայի Ակապուլկոյի ֆիլհարմոնիկները, Թբիլիսիի օպերային թատրոնի նվագախումբը, Բելգիայի ազգայինը, Մեքլենբուրգի պետական կապելլան, ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, Գյումրիի պետական սիմֆոնիկը, Արցախի կամերային նվագախումբը, Հոնոլուլույի սիմֆոնիկը, Մանհայմի «Մոցարտ» նվագախումբը, Radio France-ի ազգային սիմֆոնիկը, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկը, Քոբուրգի Landestheater-ը և այլն: Նվագախումբը կղեկավարեն՝ Էդուարդ Թոփչյանը, Վահան Մարտիրոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը և Գևորգ Մուրադյանը: Համահայկական նվագախմբի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:
Հատուկ նախագծի համար Հայաստանի մշակույթի նախարարության պատվերով գրվել են նոր ստեղծագործություններ. Տիգրան Մանսուրյան՝ «Վերածննդից հաղթանակ» և Ռոբերտ Ամիրխանյան` «Ազգի համբույրն է հերոսի դեմքին»: Կհնչեն նաև Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Դեն Յեսսիանի, Տիգրան Չուխաջյանի, Արմեն Սմբատյանի, Ավետիս Բերբերյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Արթուր Գրիգորյանի և Կոնստանտին Պետրոսյանի ստեղծագործություններից:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01