«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դեռ 2016թ. ստեղծված խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը, պարզվում է, ահռելի բեռ է ՀՀ պետական բյուջեի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կառույցը կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով մարդատար ավտոմեքենա է գնել` 15 մլն դրամ արժեքով: Միայն անցած տարում կառավարությունը խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին հատկացրել է 144 մլն 31 հազար դրամի դրամաշնորհ: Իսկ 2016-2017 թվականների ընթացքում հիմնադրամի հաշվին մուտքագրվել է 348 մլն 21 հազար դրամ: Այս ամենը միգուցե հասկանայինք, եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. ՀՀ ՎՊ-ն ստուգումներ է անցկացրել այս հիմնադրամում եւ լրջագույն չարաշահումներ հայտնաբերել: Օրինակ` պարզվում է` հիմնադրամի հաստիքացուցակում եղել է 12 հաստիք, որից խաղողագործության բնագավառի մասնագետները երեքն են: Հիմնադրամն իր կանոնադրության 23 գործառույթներից 14-ը չի իրականացրել եւ այսպես շարունակ: Ու հիմա իշխանական կուլիսներում քննարկում են այս հիմնադրամը փակելու տարբերակը:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
15:04
14:52
14:35
14:15
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
10:29
14:52 21.08.26
11:16 21.08.26
11:04 21.08.26
12:22 21.08.26
14:35 21.08.26
11:44 21.08.26
12:04 21.08.26
14:15 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02