Ապրիլի 17-ը, անկախ իրադարձությունների հանգուցալուծումից, կմտնի Հայաստանի պատմության մեջ: Մեր երկրում «հայտարարված հեղափոխություն է»: Բնականաբար, այս իրադարձությունը չէր կարող վրիպել միջազգային հանրության ուշադրությունից, որն արդեն հինգերորդ օրն է՝ հետևում է հայաստանյան զարգացումներին:
Հայաստանում սկիզբ առած քաղաքացիական անհնազանդության ալիքը գրավել է համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրությունը: Հակաիշխանական ցույցերին իրենց գնահատականներն են տվել մի շարք լրատվամիջոցներ և կազմակերպություններ, այդ թվում Human Rights Watch-ը, Deutsche Welle-ն, POLITICO-ն, BBC-ն և այլն:
Հնչած գնահատականները հետաքրքրական են այն առումով, որ այդտեղ արտացոլված է այն իրականությունը, որի հետ գրեթե ամեն օր բախվում է ՀՀ քաղաքացին, սակայն, որը հետևողականորեն մերժում են իշխող կուսակցության ներկայացուցիչները:
Human Rights Watch-ը մասնավորապես անդրադարձել է ոստիկանության գործողություններին՝ նշելով 2015 և 2016 թթ. ցույցերի ընթացքում ընդդեմ խաղաղ ցուցարարների բռնի ուժի անհամաչափ գործադրումը: Սա ուղղակիորեն հակասության մեջ է մտնում ապահով Հայաստանի թեզի հետ:
Գերմանական Deutsche Welle-ն նշել է, որ 2015 թ. սահմանադրական փոփոխությունները կասկածելի էին և դրանց արդյունքում «հարավկովկասյան աղքատացած հանրապետությունում ողջ իշխանությունը վարչապետի ձեռքում է»: Սա էլ չի տեղավորվում այն թեզի մեջ, իբր ՀՀ Սահմանադրությունը փոփոխվել է ավելի ազատ և ժողովրդավար երկիր ունենալու համար: «Հարավկովկասյան աղքատացած հանրապետություն» որակումն էլ ձեռնոց է նետում Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի և այլոց՝ տնտեսական առաջընթացի վերաբերյալ ներկայացրած թվերին:
BBC-ն խոսում է Հայաստանում ծավալված շարժման զանգվածային բնույթի մասին՝ նշելով, որ Գյումրիում և Վանաձորում ևս բողոքի ցույցեր են ընթանում: BBC-ի անդրադարձը ևս հարված է հասցնում «անվտանգ ու ապահով Հայաստանի» միֆին: Հիշատակվում են 2008 թվականի նախագահական ընտրությունները և դրանց հետևած իրադարձությունները, երբ, ըստ BBC-ի, «առնվազն 8 ցուցարար է զոհվել իշխանության հետ բախումների հետևանքով»: Նշվում է նաև խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառման դեպքերից վերջինը՝ ապրիլի 16-ի դեպքերը, երբ «ոստիկանությունը բերման ենթարկեց շուրջ 60 ցուցարարների, որոնցից մի քանի տասնյակ մարդ բժշկական օգնության կարիք ունեին»:
Հայաստանում ստեղծված իրավիճակին գնահատականներ է տվել նաև հեղինակավոր Politico պարբերականը: Politico-ն կենտրոնացել է այն փաստի վրա, որ քանի դեռ Սերժ Սարգսյանին չէին առաջադրել վարչապետի թեկնածու՝ բողոքի ցույցերը սակավամարդ էին, սակայն այն բանից հետո, «երբ իշխող Հանրապետական կուսակցությունը երկուշաբթի օրը Սարգսյանին հայտարարեց իր վարչապետի միակ թեկնածու՝ ցույցերը ձնագնդիի սկզբունքով սկսեցին աճել»: Politico-ն ակամա հարցականի տակ է առնում Սարգսյանի ունեցած հանրային աջակցության մասին պնդումները, որոնք հիմնված են հիմնականում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների «վերլուծության» վրա:
Միջազգային հանրության նման բարձրաձայն անդրադարձը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին խոսում է իշխանության նաև արտաքին լեգիտիմության փխրունության մասին: Այն փխրուն է այնքանով, որ ներքին լեգիտիմության բացահայտ բացակայությունը ստիպում է վերանայել նաև դրա արտաքին աղբյուրը: Դրա մասին է խոսում, թերևս, նաև այն, որ մինչև այս պահը Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Միջազգային հանրությանը խոշոր հաշվով միևնույն է, թե ով է Հայաստանի իշխանության գլուխ կանգնած: Նրանց համար հետաքրքիր է միայն այդ իշխանության կայունությունը: Իսկ կայուն կարող է լինել միայն հասարակության պահանջով և հասարակությանը հաշվետու հասարակությունը:
Մեր հասարակությունը մեծապես համամիտ է արտասահմանյան մամուլում հնչած կարծիքներին՝ իշխանական ուժերը շարունակում են պնդել ապահով, արդար, բարեկեցիկ ու իրավական Հայաստանի մասին: Ցավոք, նրանք լռում են այն մասին, թե որտեղ է այդ Հայաստանը:
armtimes.com
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03