Արդեն երկու օր է՝ Ձերբակալվածների պահպանման վայրում է գտնվում անչափահաս 16-ամյա Էրիկ Խաչատրյանը:
Նրա փաստաբան Թեհմինե Հովսեփյանը Panorama.am-ին հայտնեց, որ վաղը առավոտյան լրանում է ձերբակալման 72 ժամը, որից հետո նրան կամ կկալանավորեն, կամ ազատ կարձակեն:
Նրան մինչ այս պահը մեղադրանք չի առաջադրվել, առկա է միայն ձերբակալման արձանագրություն:
«Երեկ առավոտյան՝ Էրեբունու Ազատամարտիկներ փողոցում դասի գնացող երեխային տրանսպորտից իջեցրել են, տարել ոստիկանություն, հետո տեղափոխել են հատուկ քննչական բաժին: Հիմնավորում են, իբր Ռադիոտան շենք մտնելուց նա առաջնային գծում է եղել: Ինձ ապացույցներ դեռ չեն ներկայացրել՝ հիմնավորելով նախաքննության գաղտնիությունը, այդ հիմքով են ձերբակալել»,-ասաց նա:
Փաստաբանը, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները հանդիպել են Էրիկի հետ: Ըստ փաստաբանի, երեխան շփոթված է, վախեցած, հուզված, ոչինչ չի ասել:
«Ոստիկանություն են տարել առանց ծնողի իմացության, հետո են ծնողներին հայտնել: Պարզ, միամիտ երեխա է»,-ասաց փաստաբան:
Ավելի վաղ, Հատուկ քննչական ծառայությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ «Ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03