Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին:
AFP լրատվական գործակալությունը «Հայ ցուցարարները պահպանում են ճնշումը, մինչ նախկին նախագահը դառնում է նոր վարչապետ» վերնագրով հոդվածում գրում է, որ չորեքշաբթի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով ՀՀ իշխանությունների դեմ: Գործակալությունը հաղորդում է տասնյակ ձերբակալությունների մասին:
Լրատվամիջոցը նշում է, որ խորհրդարանը երեքշաբթի Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ է ընտրել՝ առաջացնելով տարիների ընթացքում Հայաստանում ամենամեծ բողոքի ալիքը և փողոց դուրս հանելով տասնյակ հազարավոր մարդկանց:
Գործակալությունը նաև հայտնում է, որ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «խաղաղ թավշյա հեղափոխություն» է հայտարարել և կոչ է արել իր աջակիցներին երկրով մեկ «հեղափոխական կոմիտեներ» ստեղծել:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «խաղաղ թավշյա հեղափոխություն»՝ ակնարկելով նախկին Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմի դեմ 1989 թվականի խաղաղ ապստամբությունը:
Կայքը գրում է նաև, որ երկուշաբթի տեղի ունեցած բախումներն առաջացրել են Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության մտահոգությունը: Հայտարարությունում նշվում էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն խաղաղ հավաքների մարդկանց իրավունքը:
«Ոստիկանության պատասխանը պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի չափանիշներին: Երբեք ուշ չէ Հայաստանի ոստիկանության համար փոխել անհամաչափ ուժի կիրառման իրենց վատ պատմությունը»,- նշվել է հոդվածում:
BBC-ն հայտնում է, որ ընդդիմադիր ցուցարարները շարունակում են փակ պահել Երևանի հիմնական փողոցները՝ օգտագործելով նստարաններ և աղբամաններ երթևեկությունը կանգնեցնելու համար:
Շատ հայեր ցանկանում են իրական փոփոխություն տեսնել իրենց երկրում, գրում է BBC-ն: Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ 2008 թվականին նախագահական ընտրություններն ուղեկցվել են ցույցերով, որի մասնակիցները հայտարարել են ընտրակեղծիքների մասին, և նշել է, որ առնվազն ութ մարդ է զոհվել իշխանությունների հետ բախումների հետևանքով:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02