Արդեն այս առավոտից սոցցանցերում սկսեցին ակտիվանալ ֆեյք-օգտատերերն ու ֆեյք-լուրերը` փորձելով ամենաանհավանական ու ֆանտաստիկ երևակայությամբ ինչ-ինչ պատմություններ մոգոնելով, ոստիկանության ծառայողներին ինչ-որ հորինված գործողություններ վերագրելով` իրենց ձեռնտու հասարակական տրամադրություն ստեղծել:
Ասում են` «ոստիկանությունը միացա՛վ...». այդ ումի՟ց էր բաժանվել կամ առանձնացել ոստիկանությունը, որ միացավ...
Տիրաժավորում են ինչ-որ «տուժածի», որը հայտարարում է, թե «ոստիկանը խփեց մեջքիս» ու բռնում է... քիթը, հետն էլ զարմանալի հետևողականությամբ խուսափում տեսախցիկից...
Որպեսզի այս կարգի բոլոր «ասում են»-ներով չձանձրացնեմ, հարկ եմ համարում միանգամից տեղեկացնել մի քանիսին, որ այլ երկրների համար նախատեսված ուղեցույց-տեխնոլոգիաները Հայաստանում միշտ չէ, որ աշխատում են. միատարր ենք, սերտ, գրեթե բոլորը իրար ճանաչում են, գրեթե բոլորի ձեռքին նկարահանող տեխնիկա կա, և արդի ժամանակներում այլևս արժանահավատ չեն բանավոր առասպելները` առանց տեսափաստի. մեր օրերում դժվար է գտնել առանց տեսախցիկի բջջային հեռախոս։
Հնացած ու զավեշտալի են նաև արդարացումները, երբ ասում են, թե առնվազն կես ժամ տևած գործողությունը տեխնիկապես հնարավոր չէր նկարահանել, կամ հատկապես այդ պահը չեն նկարել...
Որոշ օգտատերերի` բարի խորհուրդ. դեմքի լուրջ արտահայտությամբ հիմարությունները ձեր ֆեյսբուքյան պատին դնելիս մտածեք, որ շարունակելու եք ապրել այդ էջերով, և այդ հիմարությունները ձեզ ու մնացածին շարունակ հիշեցնելու են արված հիմարության մասին:
Ոմանց էլ հորդորում եմ` կարծիք գրելիս, գրառում անելիս չօգտագործել տերմիններ, որոնց համար նույնիսկ ձեր ընտանիքի անդամներն են ամաչելու:
Հին եք, հի՛ն: Կրեատիվ եղեք: Ի վերջո, հիմարությունն էլ սահման ունի, չէ՟...
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02