«Քծնանքին, բնականաբար, շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաև բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի վանկարկում են, անվանարկում են, մարդկանց ասածները խեղաթյուրում են»: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Հանրապետական կուսակցության կողմից վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը միաձայն առաջադրելու վերաբերյալ հարցին:
«Վստահ եմ՝ մեր երկում չկա մարդ, ում քծնանքը դուր կգա, բայց արդյոք դա քծնանք է, երբ կուսակցությունը միաձայն կամ կուսակցության ղեկավար մարմինները միաձայն որոշում են որևէ մեկին՝ կոնկրետ դեպքում ինձ առաջադրել վարչապետի թեկնածու: Այդ դեպքում ես պետք է ասեմ հետևյալը՝ ինչպե՞ս պետք է կառավարումն իրանակցվի», - ասել է նա:
Դիտարկմանը, թե նրա ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցությունում բացի իրենից չկայի՞ն վարչապետի արժանի թեկնածուներ, Սերժ Սարգսյանն ի պատասխան նշել է՝ կարող են նաև այլ մարդիկ լինել, բայց կոնկրետ պարագայում քաղաքական ուժը նման որոշում է առաջադրել:
«Ի՞նչ ասեմ, ասեմ՝ հարցրեք բոլոր այդ խորհրդակցությունների մասնակցիներին` այլ կարծիքներ եղե՞լ են արդյոք, որևէ հարկադրանք եղե՞լ է: Իհարկե, այդպիսի բան չի եղել: Եվ հասկանալի չի, թե ինչու մեր կուսակցությունն այդպիսի իրավունք չունի: Դա որևէ օրենքի խախտո՞ւմ է, ինչ որ օրենքի խախտում կա՞ այդտեղ: Չկա: Նրանք, ովքեր այդպես են մտածում, կարող էին ընտրությունների ժամանակ ավելի շատ քվե տանել և իրենք առաջարկել իրենց նախընտրած թեկնածուին»,-ասել է նա:
Սարգսյանը նշել է, որ ամեն ընտրությունից մի քանի ամիս հետո մարդկանց մի խումբ կանգնում ու ասում է, թե գիտեք՝ մենք չենք սիրում, չենք ընդունում, ատում ենք այդ մարդուն, եկեք՝ նոր ընտրություններ անցկացնենք:
«Այդպես երկիրը զարգանալո՞ւ է: Ով որ չի սիրում, իմ խորհուրդն է՝ համբերատար սպասել, տեսնել՝ երկիրն ինչպես է զարգանում, եզրակացություններ անել, և եթե այդ եզրակացությունները չեն գոհացնի իրենց, նոր ընտրությունների ժամանակ իրենց քվեներն ուրիշներին տան կամ մարդկանց համոզեն, որ այդ քվեները տան իրենց, ում դուր չի գալիս: Եվ իրենք գան, ու ինչպես իրենք են կարծում, «վայելեն» այս իշխանությունը: Ինձ համար իշխանությունը վայելք չէ: Իրենց թվում է, թե վայելք է», - ասել է Սերժ Սարգսյանը:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03