Բլոգեր Ալեքսանդր Լապշինը օրեր անց Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի սեսիաներից մեկի ժամանակ կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց բլոգերը, ով Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Երևան Էքսպո կենտրոնում բացված «InTour Expo» և «SportWay» ցուցահանդեսների բացմանը։
«Կխոսեմ այն մասին, թե ինչպես են ինձ յոթ ամիս պահել մեկուսարանում, որը մարդու իրավունքների խախտում է, ինչպես են ինձ կտրել արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից և ծաղրել: Վերջին օրը՝ սեպտեմբերի 10-ին, երբ մորս ծննդյան օրն էր, ծեծել են, կոտրել են ատամներս, կողոսկրս, իսկ երբ անգիտակից վիճակում էի, կոկորդիս պարան էին գցել, որով ուզում էին ներկայացնել՝ իբր կախվել եմ»,- պատմեց Լապշինը:
Լապշինի խոսքով՝ Ադրբեջանում հասկանում էր, որ գտնվում է տոտալիտար երկրում, որտեղ իրեն ցանկանում են օգտագործել ներքին խնդիրներ լուծելու համար. «Նրանք ցանկանում էին անկիրթ բնակչությանը ցույց տալ, թե Իլհամ Ալիևն ուժեղ առաջնորդ է, կարող է իրեն թույլ տալ չհարգել Ռուսաստանի, Իսրայելի և Եվրոպական միության կարծիքը»:
Նա նշեց, որ Ադրբեջանի անօրինությունների գործողությունների վերաբերյալ հայցն արդեն մեկուկես ամիս է ՄԻԵԴ-ում է, քննության գործընթացը կարող է տևել 1-2 տարի։
«Մենք նրանց մեղադրում ենք Բաքվի բանտում իմ հանդեպ սպանության փորձի, իմ իրավունքների, արտահանձման իրավունքի խախտման, ինչպես նար ազատությունից ինձ անօրինաբար զրկելու հարցերով։ Ադրբեջանցիները ֆինանսական ու մարդկային ռեսուրս են ծախսում ու ամենօրյա ռեժիմով մոնիտորինգ իրականացնում իմ հետ կատարվող ամեն ինչ: Վստահ եմ, որ նրանք մոնիտորինգ են անելու այն ամենն, ինչ այստեղ կասեմ՝ ծախսելով ֆինանսական ու քաղաքական ռեսուրսներ: Ինչքան շատ ռեսուրս վատնեն իմ դեմ պայքարում, այնքան ավելի քիչ զենք կգնեն»,- ասաց բլոգերը։
Լապշինը հավելեց, որ այս անգամ չի հասցնի այցելել Արցախ, քանի որ երեք օրից պիտի մեկնի Ստրասբուրգ:
Նշենք, որ Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է «InTour Expo» և «SportWay» ցուցահանդեսներին ընթացքում ներկայացնելու Հայաստան ու այլ երկրներ ճամփորդությունների մասին։
«InTour Expo» և «SportWay» մասնակցում են շուրջ 80 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից:
Մասնագիտացված ընկերությունները, մարզաձևերի ֆեդերացիաները, սպորտային զբոսաշրջության ոլորտում աշխատող կազմակերպությունները ցուցահանդեսի այցելուներին կներկայացնեն ոլորտի նորարարությունները՝ ինչ մարզաձևով զբաղվել, ինչ մարզահագուստ կրել, ինչպես առողջ սնվել, սպորտային զբոսաշրջությամբ զբաղվելու ինչ տարբերակ ընտրել։
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
20:19 26.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03