Տեքստ Լրագրողական կազմակերպությունները հավաստիացնում են՝ հետևելու են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի ընթացքում բոլոր իրադարձություններին և անտարբեր չեն մնալու լրագրողների հետ կապված ոչ մի միջադեպի նկատմամբ: ապրիլի 20-Ին կայացած ասուլիսում այս մասին փաստեցին կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Լրագրողական կազմակերպությունները շարունակելու են շատ ուշադիր հետևել գործընթացին: Անտարբեր չենք մնալու լրագրողների իրավունքների, աշխատանքի խոչընդոտման հետ կապված ոչ մի փաստի նկատմամբ: Եվ դա ոչ միայն հանրայնացնելու ենք, այլ նաև հակազդման քայլեր ենք ձեռնարկվելու»,-ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանի կարծիքով՝ հավաքի ընթացքում լրագրողների աշխատանքի խոչընդոտման տարբեր դեպքեր են եղել: «Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնությունները մենք դեռ երեկ հայտարարությամբ դատապարտել ենք: Սակայն այսօր առավոտյան նույն լրագրողի նկատմամբ կրկնվեց ոստիկանների կողմից ուժի կիրառումը և ոստիկանական մեքենայի մեջ մտցնելը: Հետո ոստիկանությունն ասաց, որ շփոթմունք է եղել»,-ասաց Մելիքյանն ու հավելեց, որ եթե լրագրողն իր բեյջով է ներկայանում, չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ:
Նրա խոսքով՝ ճնշումները ցանկացած դեպքում ֆիքսվում և տեղ են գտնում իրենց զեկույցներում՝ անկախ նրանից՝ ճնշում իրագործողը իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ է, թե՞ շարքային քաղաքացի: «Անհնազանդությունը որոշ օրենքներ կարող է խախտել: Մենք համարում ենք, որ հավաքի մասնակիցների «Հանրային ռադիոյի» շենք ներխուժելն ու անհապաղ եթեր պահանջելը, նաև դուռ կոտրելը իրավունքի խախտում են: Սակայն, Փաշինյանը, հասկանալով՝ ինչ է եղել, ներողություն է խնդրել և պատրաստակամություն հայտնել փոխհատուցել: Իրավապահ մարմինները ևս շատ օպերատիվ կերպով են գործել, արդեն կան ձերբակալվածներ»,-նշեց Մելիքյանը:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի կարծիքով՝ ցանկացած իրավիճակում լրագրողներին բռնության ենթարկելը կամ նրանց աշխատանքը խոչընդոտելը անթույլատրելի են: Սակայն նա նկատեց դրական մի միտում՝ վերջին օրերին լրագրողների կողմից նկատվում է ավելի մեծ ուշադրություն իրենց անվտանգության նկատմամբ: «Լրագրողները սկսել են անհանգստանալ իրենց ֆիզիկական անվտանգության համար: Մենք էլ փորձում ենք աջակցել նրանց»,-եզրափակեց Սարգսյանը:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03