«Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կազմակերպմամբ ապրիլի 20-ին անցկացվել է «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով հատուկ մարտավարական ուսումնավարժություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջոցառման նպատակներն էին՝
Համաձայն վարժանքի սցենարի՝ հրդեհն առաջացել է «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանի խոհանոցում: Աշխատակիցները ձեռնարկել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել: Հրդեհի տարածման հետևանքով կան ծխապատ գոտիներ, որտեղ առկա են նաև մարդիկ: ԱԻՆ ստորաբաժանումներն, ըստ սցենարի, ուսումնավարժությանը ներգրավում են են պայմանական Բիս 1 կանչով. դեպքի վայր է մեկնում 4 մարտական հաշվարկ:
Ուսումնավարժությանը ներգրավված էին ԱԻՆ ՓԾ Աջափնյակի բաժնի թիվ 1 ՀՓՋ-ից և ՀՀՋ-ից մեկական մարտական հաշվարկ, թիվ 7 ՀՓՋ-ից՝ 2 մարտական հաշվարկ: Մարտավարական ուսումնավարժությանը ներգրավված էին նաև «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանի անձնակազմը, աշխատակիցները, այցելու երեխաները և նրանց ծնողները:
Ինչպես նախորդ վարժանքների ընթացքում, այս անգամ ևս փրկարարներն իրականացրել են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի և միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին և այլն: Իրականացվել են նաև հրդեհաշիջման և ծխապատ գոտուց երեխաների և ծնողների տարահանման աշխատանքներ:
Վարժանքի ավարտին ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները սրճարանի անձնակազմի հետ համատեղ կատարել են մասնագիտական վերլուծություն, արձանագրել բացթողումները: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների, ուսումնավարժությունների և վերապատրաստման դասընթացների միջոցով շտկել թերությունները:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03