Նիկոլ Փաշինյանի պահանջները հակասահմանադրական են: Tert.am –ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ համարում է, որ իշխանությունները զիջումների գնան, և ինչպես ձևակերպված է Նիկոլ Փաշինյանի պահանջներում՝ հաստատվի ժամանակավոր կառավարություն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացվեն, ռուսաստանցի քաղաքագետը նկատեց. «Սա հակասում է Սահմանադրությանը: Այսքան բան։ Եվ, եթե Նիկոլ Փաշինյանն ունի իր տեսակետն այն ամենի վերաբերյալ ինչ կատարվում է, ուրեմն ինչո՞ւ էր մեկ տարի շարունակ լռում: Ինչո՞ւ միայն հիմա սկսեց ըմբոստանալ, երբ վարչապետի ընտրություն եղավ՝ համաձայն օրենքի և Սահմանադրության»:
Դիտարկմանը, որ հարցը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, այլ ՀՀ քաղաքացիները, քաղաքական ուժերը, որոնք ի տարբերություն սահմանադրական փոփոխությունների ժամանակ «Ելքի» տեսակետի, կեղծ օրակարգ չեն համարել այն, Մոդեստ Կոլերովը նկատեց՝ ինչո՞ւ էին ՀՀ մյուս քաղաքացիները 1 տարի շարունակ լռում, ինչո՞ւ չէին ըմբոստանում:
Ճշգրտմանն էլ, որ ոչ նման մեծամասշտաբ, բայց այս հարցի հետ կապված ըմբոստություն միշտ եղել է, ռուսաստանցի քաղաքագետը հարցրեց՝ ինչ է՝ իրենք փողո՞ց էին փակում: Եվ, եթե անգամ իրենց ամբողջ աշխարհը միանա, միևնույն է՝ դրանից բան չի փոխվի, նրանք մեկ տարի շարունակ լռել են:
Ինչ վերաբերում է նոր ընտրություններին պահանջին, ապա քաղաքագետը նշեց. «Լավ, նոր ընտրություններ եղավ, էլի մարդիկ կգտնվեն, որ դժգոհ կլինեն, նորից նոր ընտրություններ պե՞տք է անցկացվեն։ Դուք երբևէ կապրե՞ք համաձայն Սահմանադրության»:
Մոդեստ Կոլերովը իրատեսական չի համարում, որ հեղափոխությունը կհասնի արդյունքների, և Սերժ Սարգսյանը հրաժարական կտա:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01