Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակուռուպցիոն կենտրոնիկառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․
«Այսօր ժամը 14:15-ի դրությամբ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող, քաղաքագետ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը բերման է ենթարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 1-ին և 2-րդ մասերով և 225․1-րդ հոդվածի (Oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԹԻՀԿ գործընկեր, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս այսօր ժամը 17:20-ի սահմաններում բերման է ենթարկվել Գյումրիի կայարանից և տեղափոխվում է Հատուկ Քննչական ծառայություն: Այս լուրը հաստատել է նաև ՀՀ ոստիկանությունը, սակայն ժամը 20:30-ի դրությամբ որևէ տեղեկություն չկա նրա գտնվելու վայրի մասին:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակուռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) կառավարման խորհուրդը խստորեն դատապարտում է Արմեն Գրիգորյանին և Լևոն Բարսեղյանին ազատությունից զրկելու գործողությունների ոչ իրավաչափությունը և մտահոգություն հայտնում, որ այս եղանակով իշխանությունները փորձում են թուլացնել վերջին օրերին ծավալվող աննախադեպ բողոքի ցույցերը։ ՀՀ ոստիկանության բիրտ արձագանքն անընդունելի է և խիստ դատապարտելի։
ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ հավաքներին մասնակցությունն ու կազմակերպումը հանդիսանում է յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքը, որն այս օրերին անհիմն ոտնահարվում է ոստիկանության, իսկ երբեմն՝ առանց համարանիշների ավտոմեքենաներով քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից՝ ուղեկցվելով վայրենի ծեծերով և ոստիկանական բաժանմունքներ զանգվածաբար բերման ենթարկելով։ Բռնություններով լի այս գործողությունները կիրառվում են նաև անչափահաս անձանց նկատմամբ։ Վերը նշված անօրինականություններին անմիջական մասնակցություն են ունենում քրեաօլիգարխիկ համակարգի վառ ներկայացուցիչները, այդ թվում՝ ներկայիս և նախկին ԱԺ պատգամավորներ, որոնց վերաբերյալ տեսանյութերով ողողված է ողջ մամուլը։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ իշխանություններից պահանջում ենք.
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03