ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 102 կոնգրեսական, այդ թվում՝ պալատի արտաքին հարաբերությունների և հետախուզական հարցերով հանձնաժողովների նախագահները, կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անտեսել Թուրքիայի ճնշումներն ու ազնվորեն և հավուր պատշաճի ոգեկոչել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցն իր ապրիլքսանչորսյան ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
«Ժամանակն է վերջ դնելու Հայոց ցեղասպանության հարցում Ամերիկայի «նախ Թուրքիան» մոտեցմանը: Էրդողանի ավանդական կողմնակիցները լքել են նրան, և դա արդարացի է: Զրկվելով դաշնակիցներից ամերիկյան քաղաքական դաշտում՝ նա շրջվում է դեպի Սպիտակ տուն՝ որպես պաշտպանության իր վերջին գիծը՝ ճշմարտության դեմ: Ընտրությունը նախագահ Թրամփին է մնում՝ Ամերիկան առաջին տեղում դասել կամ տեղի տալ օտար ճնշումներին», - ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Թրամփին ուղղված նամակում, որը ներկայացրել են Կոնգրեսի հայկական հարցերով աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիըրը, Դևիդ Թրոթը և Դևիդ Վալադոն, ինչպես նաև փոխնախագահներ Գաս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը, ասվում է. «Հայոց ցեղասպանությունը շարունակում է կարևոր հիշեցում լինել առ այն, որ մարդկության դեմ հանցագործությունները չպետք է առանց ճանաչման և անպատիժ մնան»:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02