Այս օրերին տեղի ունեցող գործընթացներում դպրոցականների ու մանկահասակ երեպաների ներգրավվումն, իրոք, կարմիր գիծ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Նրանց բացարձակ պետք է տարբերակել ուսանողներից, ես հենց դպրոցական տարիքի երեխաներին նկատի ունեմ, անչափահասներին նկատի ունեմ: Դրա մեջ տեսնում եմ երկու-երեք մակարդակի խնդիր`. առաջինը զուտ ֆիզիկական անվտանգության խնդիրն է: Այս ակցիաներն անցնում են փողոցների երթևեկելի հատվածներով և յուրաքանչյուր վայրկյան մտքում նաև աղոթում եմ, որ որևէ մեկի նյարդերը տեղի չտան և ոտքն արգելակի փոխարեն գազին չսեղմի», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով երկրորդ կետին, ըստ նախարարի, դա գաղափարական-բարոյական մակարդակն է:
«Այս օրերին շատ ենք տեսնում, երբ երեխաներին կանգնեցնում են տեսախցիկի առջև, բեմահարթակին և շատ ոգևորությամբ ընդունում, երբ մանկահասակ երեխան փորձում է զուգահեռներ անցկացնել միտինգի առաջնորդների ու Մոնթե Մելքոնյանի միջև` ոչ Մոնթե Մելքոնյանին առանձնապես գիտի, ոչ էլ կարող է լիարժեք գնահատել այդ առաջնորդին», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա ընդգծեց` մտահոգված չէ նրանով, որ հետագայում բանակ կզարակոչվեն մարդիկ, ովքեր մասնակցել են քաղաքացիական անհնազանդության միջոցառումների.
«Դա քաղաքացիական դաստիարակության մի մասն է: Երբեք նկատի չունեմ, որ բանակ պետք է գա չկայացած մարդը»:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01