Ապրիլի 23-ին ժամը 12:15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ են բերման ենթարկվել առնվազն 50 մարդ, որոնք հիմնականում դասադուլի մասնակցող ուսանողներ էին և բերման են ենթարկվել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց իրականացվող ցույցի ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դասադուլ են հայտարարել Երևանի 11 համալսարան:
Այս մասին հայտնում են Իրավապաշտպանների թեժ գծից։
Այսօր առավոտյան Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ շուրջ 8 ոստիկան հարձակվել և մեքենայից դուրս են հանել նույն համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանին և դաժան ծեծի ենթարկել նրան: Բժիշկը գանգուղեղային վնասվածքով և այտոսկրի կոտրվածքով տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց:
Թեժ գծին ստացված տեղեկատվության համաձայն՝ մոտ 40 զինվորական միացել է ցուցարարներին:
Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ Երևանում, Նոյեմբերյանում, Հրազդանում, Էջմիածնում և Արմավիրի Մյասնիկյան գյուղում դպրոցներում ահաբեկում են աշակերտներին և թույլ չեն տալիս մասնակցել հակակառավարական ցույցերին:
Ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր առմամբ ձերբակալված է 33 քաղաքացի: Ապրիլի 17-23 ժամանակահատվածում բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 1000-ը: Տուգանային հրապարակ է տեղափոխվել մոտ 500 ավտոմեքենա։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01