Հայաստանը խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է: Միջազգային լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Միաժամանակ, ինչպես ցանկացած այլ երկրում, հավաքները կարգավորվում են օրենքով, նախատեսվում են որոշակի գործընթացներ՝ դրանք օրինական անցկացնելու հետ կապված: Այդ գործընթացները վերջին օրերին չեն պահպանվել: Անգամ ոչ օրինական հավաքները, այն հավաքները, որոնք անցկացվել են առանց իրազեկման, որոնք խաղաղ են, ևս իրացվել են, ոստիկանությունն աջակցել է այդ իրավունքի իրացմանը»,- ասաց Դ. Հարությունյանը՝ նշելով, որ այդ պարագայում կարող է լինել պատասխանատվություն:
Ըստ նրա՝ կան դեպքեր, երբ խաղաղ հավաքը ոստիկանության կողմից կարող է դադարեցվել, երբ խախտվում են այլոց սահմանադրական իրավունքները, հանրային շահերը, ինչի մասին ոստիկանությունը որոշում է կայացրել:
«Նման որոշում կայացնելուց հետո հավաքը պետք է դադարեցվի, և ցանկացած ոք, որը չի ենթարկվի որոշմանը, կկրի քրեական պատասխանատվություն: Ի՞նչ է նշանակում սահմանափակել անհամաչափ այլոց սահմանադրական իրավունքները, հանրային շահերը: Երբ հավաք է անցկացվում, երթ, բնական է, որ ճանապարհային երթևեկությունը կարող է խաթարվել: Սա երկրորդական արդյունքն է: Բայց երբ հավաքի նպատակն է խաթարել երթևեկությունը, սա համարվում է անհամաչափ սահմանափակում: Գիշերային ժամերի աղմուկը դարձյալ կարող է դիտվել անհամաչափ սահմանափակում այլոց սահմանադրական իրավունքներին»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01