Ապրիլի 22-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Երևան ճանապարհի Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտից «դեմքի շրջանի սալջարդ, երկու ատամների կոտրվածք, գանգոսկրի կոտրվածք` հարցականով», «կրծքավանդակի աջ կեսի սալջարդ, որովայնի տրավմա» և «ձախ ստորին վերջույթի մկանների ձգվածություն» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել ոստիկանության 3 ծառայող:
Պարզվել է, որ ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի ՃՈ անշարժ պահակետում, ծառայություն իրականացնելու ընթացքում, «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցների կողմից նրանք ծեծի են ենթարկվել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Նույն օրը «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 20.40-ին բուժօգնության են դիմել ոստիկանության ևս 2 ծառայող` «ձախ սրունքի սալջարդ» և «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշումներով:
Պարզվել է որ վերը նշված ծառայողները վնասվածքները ստացել են «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցների կողմից, Աշտարակ-Երևան ճանապարհի ՃՈ անշարժ պահակետի մոտ ծեծի ենթարկվելու հետևանքով:
Բացի այդ ցուցարարների կողմից վնաս է պատճառվել նաև ՃՈ անշարժ պահակետի մոտ կայանված, ոստիկանության հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես և Աշտարակի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03