Հանրապետությունում իրականացվող բողոքի ցույցերում որակական փոփոխություն կա՝ սա ժողովրդական ընդվզում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյան: Նա նկատեց, որ նորանկախ ՀՀ-ում ընդվզման շարժումներ շատ են եղել, սակայն 1988-ից հետո առաջին անգամ է, որ կարելի է խոսել համաժողովրդական շարժման մասին:
«Դա մի շատ կարևոր որակ է, հրապարակը սկսում է ճառագայթել լույս ու ներդաշնակություն: Հասկանում եք՝ Էրեբունու տգեղ, անընդունելի իրադարձություններից հետո հրապարակում ներդաշնակ մթնոլորտ է, ժողովրդի էներգետիկան հսկայական է, հանրապետության սահմաններից էլ է դուրս գալիս: Գիտեք՝ ես բանտարկված եմ եղել հանցագործների հետ, իսկ հանցագործները հայրենիք չեն ճանաչում, բայց 1988-ին նույնիսկ հանցագործ տարրը հրաժարվեց հանցագործությունից:
Մի տարի ՀՀ-ում չկար կողոպուտ, հանցագործություն, որովհետև լույսի մթնոլորտն է ազդում է նաև այդ տարրի վրա»,- ասաց նա:
Մանուչարյանը երիտասարդների խոսքը փայլուն համարեց և շեշտեց, թե պայքարի նշաձողը հասել է 88-ի շարժման նշաձողին: Նրա խոսքով՝ հայ ազգն ինքն իր ինքնությունը գտավ, աշխարհով մեկ հայերը ոտքի են կանգնել:
«Գլենդելից էլ ինձ զանգել են ու ասում են, որ իրենց մոտ բազմահազարանոց միտինգ է, և Գլենդելի քաղաքապետն էլ ամենախիստ որակավորումն է տվել: Մի հանգամանք էլ կա՝ սկսում է համատարած համակրանքի ալիք ամբողջ աշխարհում, այլ ժողովուրդներն էլ իրենց համակրանք են ցույց տալիս հայերի նկատմամբ»,- ընդգծեց Մանուչարյանը:
Վերջինս մի բան հորդորեց երիտասարդներին`չկրկնել նախկինում արած իրենց 3 սխալը:
«1-ին. մենք պետք է պահպանենք մեր ուրույն ընտրությունը: Հարթակից շատ է խոսվում քաղաքակիրթ աշխարհի մասին, բայց քաղաքակիրթ աշխարհում ամենաոչքաղաքակիրթ վիճակն է: Հիմա այսպես է, որ, եթե գայլը դնչակով է, ուրեմն քաղաքակիրթ է, եթե ոչ, ուրեմն քաղաքակիրթ չէ: Ոչ, գայլը գայլ է, իսկ մենք մեր ինքնությունը չպետք է կորցնենք: 88-ին քաղաքակիրթ էինք, բայց հետո գայլ դարձանք: 2 –րդ. մեկ օր մենք որոշեցինք, որ իշխանությունը փոխում ենք և այսօր ու վաղը դա տեղի կունենա: Մենք ստեղծեցինք իշխանություն ու գնացինք տուն, բայց գայլ քաղաքականության կողմից այն հոշոտվեց: Հրապարկի երիտասարդները չպետք է հանձնեն իշխանությունը գայլ քաղաքակրթությանը, հարթակը պիտի պահվի, որովհետև այն ջերմությունը, որ կա հրապարակում, այլ տեղ հնարավոր չէ ստեղծել: Գոնե ամիսը մեկ իշխանությունը պիտի հանդիպի ժողովրդին, ինչը նաև կապ է ժողովրդի և իշխանության միջև»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
3-րդ իրենց սխալը, որը չպետք է կրկնեն այսօրվա երիտասարդները, Սփյուռքն է, քանի որ կարծում է, որ հայերը պիտի միավորվեն, չպետք է լինի միայն ՀՀ, այլ պետք է լինի միավորված հայություն: Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ իշխանությունն արտաքին աշխարհից աջակցություն չունի, քանի որ աշխարհը, ըստ նրա, ասում է. «Քո ժողովուրդն է, ներքին հարց է, քո ժողովրդի հետ համակերպվիր»,- եզրափակեց Աշոտ Մանուչարյանը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02