ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն (ԽՎ) ակտիվորեն «աջակցում Է եւ կշարունակի աջակցել դաշինքին Վրաստանի ինտեգրացման գործընթացին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին Բաթումում հայտարարել Է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Պաոլո Ալլին:
Ելույթ ունենալով «Վրաստանը եւ Սեւծովյան տարածաշրջանը նոր աշխարհաքաղաքական օրակարգում» սեմինարում՝ նա նշել Է. «Անհրաժեշտ Է շարունակել համագործակցությունը, որպեսզի ավելի շատ ՆԱՏՕ լինի Վրաստանում եւ ավելի շատ Վրաստան՝ ՆԱՏՕ-ում, ՆԱՏՕ-ին երկրի ամբողջական ինտեգրացման համար անհրաժեշտ Է ժամանակ եւ բարեփոխումների շարունակում»: Հանրապետության ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն սեմինարում հայտարարել Է, որ «այժմ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունն ամենաբարձր մակարդակին Է հասել այդ համագործակցության ողջ ժամանակաշրջանում, մենք մտադիր ենք ընդլայնել այդ գործընթացը»,-ասել Է Ջանելիձեն:
Ալլիի եւ Ջանելիձեի ելույթները Բաթումում ցուցադրվել են «Իմեդի» եւ «Ռուսթավի-2» թբիլիսյան հեռուստաալիքներով: «Վրաստանը եւ Սեւծովյան տարածաշրջանը նոր աշխարհաքաղաքական օրակարգում» միջազգային սեմինարն սկսվել Է ապրիլի 23-ին եւ կավարտվի ապրիլի 25-ին: Ապրիլի 23-ի համաժողովում ելույթ կունենան երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսը:
Ինչպես հայտնել Է խորհրդարանը, համաժողովի մասնակիցները կքննարկեն «երկրում բարեփոխումների ընթացքը, ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցության հարցերը, Սեւծովյան տարածաշրջանի անվտանգությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը»: Սեմինարին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր երկրների, արտասահմանյան պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02