Քաղաքացի Մայիս Գ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ 2016 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները իր բնակարանում, այնուհետև բակում, հարևանուհու հետ վիճաբանելու համար իր նկատմամբ բռնություն են կիրառել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մայիս Գ.-ի ստացած մարմնական վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Մայիս Գ.-ն լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն իրեն ծեծի չեն ենթարկել և մարմնական վնասվածքներ չեն պատճառել, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ՝ հիշելով, որ վերջիններս պաշտպանել են հարևանուհու շահերը: Ինչ վերաբերում է իր մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքներին, ապա դրանք ստացել է հարբած վիճակում իրենց շենքի բակումվայր ընկնելու հետևանքով:
Ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47