Գալու է այն օրը, երբ Թուրքիան կընդունի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ասելով. «Վստահ եմ, որ կլինի այն օրը, որ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի: Վստահ եմ՝ Թուրքիան նաև կպարտավորվի հատուցում կատարել: Կգա այն օրը, որ մեր հայրենիքը կազատագրվի: Բայց այսօր մենք ունենք շատ ավելի լուրջ քաղաքական մթնոլորտի իրավիճակ և մեր քաղաքական պատասխանատուները Ապրիլի 24-ի շեմին կարողացան կամք դրսևորել, զիջել, երկիրը դուրս բերել առճակատումից և երկիրը զերծ պահել նորանոր մարտիմեկերից, արյունահեղություններից, ցնցումներից:
Ըստ Հրանտ Մարգարյանի՝ այս համընդհանուր կեցվածքը պետք է նոր էներգիա տա բոլորին և մղիչ ուժ դառնալ՝ կողք կողքի գալու ու համախմբվելու համար:
«Որ կարողանանք համախմբությամբ մշակել այն ծրագրերը, որոնք կարողանան երկրի հիմնական հարցերին կարողանան լուծում բերել և երկիրը առաջ տանել: Հիմա դրա մասին պետք է մտածենք»,-ավելացրեց Հրանտ Մարգարյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը զգում է, որ Թուրքիան արդեն պարտավորվում է անել այնպիսի քայլեր, որոնք մենք 10-20 տարի առաջ չէինք էլ ենթադրել:
«Զգում ենք, որովհետև Հայոց ցեղասպանության հարցը դարձել է միջպետական հարաբերությունների մղիչ հարց, միջազգային կառույցների, օրվա խնդիր և Թուրքիայի խնդիրը»,-ասաց նա:
Այսօր վաղ առավոտից մարդկային հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ շարունակվում է։
Ծիծեռնակաբերդում են եղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները:
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:24 26.06.25
20:45 26.06.25
11:15 27.06.25
12:53 27.06.25
23:45 26.06.25
20:19 26.06.25
12:36 27.06.25
12:49 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03